Հա

Համայնք

03/06/2019 - 08:20

Երէցների միութեան մայիս ամսի հանդիպումը

Երկուշաբթի, մայիսի 6-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպումը:

Երկուշաբթի, մայիսի 6-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպումը:

Միութեան նախագահ` ընկ. Նորիկ Մանասէրեանը, իր բացման խօսքում, մի շարք յայտարարութիւններից յետոյ, շնորհաւորեց ընկ. Ռաֆիկ Բաղումեանին՝ «Բեհեշթի» համալսարանում ստացած բարձրագոյն դասախօսի տիտղոսին արժանանալու առթիւ:

Հանդիպմանը հիւրաբար ներկայ էր Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադիր անդամ` ընկ. Աշոտ Ստեփանեանը, ով նւիրատւութիւն կատարւեց Երէցների միութեանը:

Օրւայ ծրագիրը նւիրւած էր Մայիսեան յաղթանակներին, որոնց անդրադառնալու համար, որպէս դասախօս, հրաւիրւել էր ընկեր Արա Աւետեանը:

Միութեան փոխնախագահ՝ ընկ. Ժանետ Թարվերդեանը ամփոփ ներկայացրեց յարգարժան ընկերոջ կենսագրականը:

Ընկեր Արան Մայիսեան յաղթանակների շարանից նախընտրեց անդրադառնալ միայն Շուշիի ազատագրմանը, որի 27-ամեակն է լրանում մայիսի 9-ին: Նա շեշտեց, որ այդ սխրագործութեան մասին, ցաւօք, քիչ է խօսւել ու քչերն են ծանօթ այդ հոյակապ գործողութեան կարեւորութեանը:

Ընկերը մանրակրկիտ բացատրութիւն տւեց նիւթի վերաբերեալ, իսկ վերջում առիթ տրւեց հարցումների:

Ծրագրի երկրորդ բաժնում ելոյթ ունեցաւ Հ.Մ.Ա.Կ-ի «Արարատ» երգչախումբը, ղեկավարութեամբ՝ ընկ. Արփի Սիմրոջեանի: Կատարւեցին «Կամաւոր բանակ», «Հայաստան» եւ «Հայկական բանակ» երգերը՝ արժանանալով ներկաների ջերմ ծափողջոյններին:

Վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն: Օրւայ սեղանապետ առաջարկւեց ընկ. Թորգոմ Տ. Յակոբեանը, ում առաջարկով հնչեցին ու իրար յաջորդեցին օրւան պատշաճ գեղեցիկ երգեր՝ երգչախմբի անդամների ու անհատ կատարողների միջոցով: Նշւեցին նաեւ մայիս ամսւայ տարեդարձները:

 

Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։