Հա

Համայնք

03/06/2019 - 14:40

Շնորհաւորանք

Էյդ-է Ֆեթրի տօնի առիթով, շնորհաւորում ենք ողջ Իսլամական աշխարհին եւ յատկապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան բնակիչ մեր իրանցի եղբայրներին եւ քոյրերին, մաղթելով բոլորին սէր, միութիւն, հանդուրժողականութիւն եւ փոխադարձ վստահութիւն:

Տօնական օրերը առիթ են ոչ միայն միմեանց շնորհաւորելու, այլ նաեւ ուխտելու, հաւատարմօրէն ծառայելու ժողովրդին եւ աշխատելու խաղաղութեան հաստատման համար:

Իրանի մեր ժողովուրդը կայսերապաշտական պետութիւնների կողմից բաւականին դժւարին ճամբայ է կտրել եւ շարունակում է կտրել: Սակայն, իրանցին հաւատարիմ է մնացել իր ազգային արժէքներին ու նախանձնախնդիր է եղել իր արժանապատւութեան պահպանման համար: Դժւարութիւններն ու արտաքին նեղութիւնները խթան են հանդիսանում ժողովուրդների դիմադրականութեան ամրացման եւ զօրացման, ինչպէս է պարագան Իրանի մեր սիրելի ժողովրդի:

Կրկին անգամ շնորհաւորում ենք եւ առաւել յաջողութիւն եւ խաղաղ համակեցութիւն ենք ցանկանում բոլորին, եւ յատկապէս երկրի ողջ ղեկավարութեանը:

Աղօթարար՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։