Հա

Համայնք

15/06/2019 - 11:10

Հանդիպում Իրանի Օլիմպիական կոմիտէի նախագահի հետ

Երեքշաբթի 11 յունիս 2019-ին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանը, Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի Թեհրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ պրն. Հարմիկ Զովէլեանը, «Շիմիդոր» ակումբի նախագահ եւ իրանահայ մարզիկների հովանաւորող՝ պրն. Հենրիկ Տէր-Ղուասեանը հանդիպեցին Իրանի Ազգային Օլիպիական կոմիտէի ղեկավար՝ դոկտ. Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ:

Հանդիպումն անցաւ ջերմ մթնոլորտում: Նախ դոկտ. Սալեհի Ամիրին իր սրտագին գոհունակութիւնը եւ յարգանքը յայտնեց հայ համայնքի հանդէպ, յաւելելով, որ իր Մշակոյթի նախարարութեան տարիներին, միշտ արտայայտւել է թէ, հայերը Իրանում գործարարութեան եւ մշակութային ասպարէզներում լայն ներդրում ունեցող համայնք են եղել:

Այնուհետեւ պատւիրակութիւնը արձագանքեց, օգոստոս ամսին Հայաստանի Համահայկական խաղերի մասնակցելու իրանահայ պատւիրակութեան եւ  մարզիկների մեծ թւով Հայաստան ուղարկելու նիւթական դժւարութիւնների խնդիրը: Արտայայտեցին նաեւ Իրանի Օլիպիական կոմիտէից ունեցած իրենց ակնկալիքը, նիւթական օժանդակութեան վերաբերեալ:

Դոկտ. Սալեհի Ամիրին խոստացաւ Կոմիտէի ժողովում խնդիրն արծարծի եւ ըստ այնմ, իրենց նիւթական օժանդակութեան չափանիշերը ներկայացնի պատւիրակութեան:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։