Հա

Համայնք

20/06/2019 - 09:10

Հռիփսիմեանց տօնի առիթով ուխտագնացութիւն դէպի Ղազւին

Հայ եկեղեցու պատմութիւնը մեզ յուշում է որ Հռիփսիմեանք եւ Գայիանեանք մեծ դեր են ունեցել Հայաստանում քրիստոնէութեան պետականացման ընթացքի մէջ։ Նրանք ըստ աւանդութիւն Հայաստան են եկած եւ կեցութեան իրենց վերջին հանգրւանն են գտել Վաղարշապատ՝ հայոց մայրաքաղաքի մօտակայքը գտնւող հնձաններում եւ այնտեղ կարելիութեան սահմաններում քարոզում էին քրիստոնէութիւնը։

Հայ եկեղեցու պատմութիւնը մեզ յուշում է որ Հռիփսիմեանք եւ Գայիանեանք մեծ դեր են ունեցել Հայաստանում քրիստոնէութեան պետականացման ընթացքի մէջ։ Նրանք ըստ աւանդութիւն Հայաստան են եկած եւ կեցութեան իրենց վերջին հանգրւանն են գտել Վաղարշապատ՝ հայոց մայրաքաղաքի մօտակայքը գտնւող հնձաններում եւ այնտեղ կարելիութեան սահմաններում քարոզում էին քրիստոնէութիւնը։

Թեհրանի մեր թեմում Հռիփսիմեանց տօնի առիթով կազմակերպւում է աւանդական ուխտագնացութիւն դէպի Ղազւին, ուր ժամանակին մեծ գաղութ կար եւ որտեղ կայ Ս. Հռիփսիմէ եկեղեցին։

Այս առիթով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հովանաւորութեամբ կազմակերպւեց ուխտագնացութիւն, կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների խորհուրդների ուխտագնացութեան յանձնախմբի եւ մասնակցութեամբ Փերիոյ կրթասիրաց միութեան, Թեհրանի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասէր հանանց, «Հայ կին» միութեան կից «Անի» միութեան անդամ-անդամուհիների եւ հաւատացեալների նկատառելի թւով։

Արդարեւ Հռիփսիմեանց տօնի առաւօտեան 17 յունիս 2019 թ.-ին թեմիս առաջնորդ Սրբազան Հայրը Ղազւին մեկնեց, որտեղ արդէն մեծ թւով ուխտաւորներ էին ժամանել։

Եկեղեցադպրոցական հոգաբարձութեան հետ հանդիպելուց եւ մի քիչ հանգստանալուց յետոյ, Սրբազան հայրը ուխտագնացութեան երգեցիկ խմբի առաջնորդութեամբ մուտք գործեց եկեղեցի։ Երգեցիկ խումբը ղեկավարում էր տիկին Օֆիկ Մելիքեանը, պատարագիչ Սրբազան Հօր խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանն ու արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը եւ սարկաւագներ՝ բարեշնորհ Անի Քրիսթի սարկաւագուհի Մանւէլեանը, Մայիս սարկաւագ Մատթէոսեանը, Անանիա կիսասարկաւագ Յարութիւնեանն ու դպրուհի օրդ. Լիոդա Խոսրովեանը։

Յընթացս պատարագի առաջնորդ Սրբազան Հայրը ուխտաւորներին փոխանցեց իր պատգամը, որով նախ ջերմօրէն ողջունեց ուխտաւորներին, գնահատելով նրանց նախանձախնդրութիւնն ու կապւածութիւնը մեր եկեղեցուն եւ նրա աւանդութիւններին եւ ապա Սրբազան Հայրը կարեւորութեամբ շեշտեց Ս. Հռիփսիմէի եւ Ս. Գայիանէի ու նրանց ընկերուհիների հաւատքն ու կապւածութիւնը քրիստոնէական կրօնին. Սրբազան հայրը անդրադարձաւ նաեւ քրիստոնեայ կնոջ տիպարին, որ յատկանշւում է իր հաւատարմութեամբ, նախանձախնդրութեամբ ու պարկեշտութեամբ. «Հռիփսիմեան եւ Գայիանեան կոյսերի յիշատակի ոգեկոչումը մեր մէջ թարմացնում ու ամրացնում է մեր սէրն ու կապւածութիւնը քրիստոնէական մեր կրօնքի եւ հայրենիքի, որի հողը կոյսերը իրենց Սուրբ արիւնով նւիրագործեցին»,- ասաց Սրբազան Հայրը։

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերարի, իր վաղամեռիկ դստեր եւ ընտանեկան պարագաների, ինչպէս նաեւ եկեղեցու երկար տարիների հոգեւոր հովիւ արժ. Տ. Յարութիւն աւ. քհնյ. Բալայեանի հոգիների խաղաղութեան համար։

Պատարագից յետոյ Ղազւին հայ գաղութի ներկայացուցիչները մօտեցան Սրբազան Հօր եւ ստացան իր օրհնութիւնը։

Կէսօրւայ հաւաքական ճաշից յետոյ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի, Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի տնօրէնուհի տիկին Շաքէ Եղիայեանի եւ Եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամներ՝ պրն. Վիգէն Բարսեղեանի եւ պրն. Ռոմիկ Թարոյեանի այցելեց ուխտաւորներին, գնահատեց նրանց մասնակցութիւնը, զրուցեց նրանց հետ եւ յաջողութիւն մաղթեց բոլորին։

Ուխտաւորների հետ հանդիպելուց յետոյ առաջնորդ Սրբազան Հայրը հրաժեշտ առնելով Եկեղեցադպրոցական հոգաբարձութեան եւ գաղութի հաւատացեալներից արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի ընկերակցութեամբ վերադարձաւ Թեհրան։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայեանեանց կոյսերի տօնը Մուժումբար գիւղի Ս. Հռիփսիմէ եկեղեցում
    Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայեանեանց կոյսերի տօնը Մուժումբար գիւղի Ս. Հռիփսիմէ եկեղեցում

    Չորեքշաբթի, 30 մայիս 2018-ին, Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայեանեանց կոյսերի տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Թաւրիզից 50 կլմ. դէպի հիւսիս-արեւելք գտնւող Մուժումբար գիւղը, Սբ. Հռիփսիմէ պատմական եկեղեցու անւան տօնը կատարելու առաւօտեան ժամերգութեամբ:

  • Սրբոց Հռիփսիմեանց տօնը Ղազւինում
    Սրբոց Հռիփսիմեանց տօնը Ղազւինում

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու հաւատքի մեծագոյն վկայուհիներից եւ նահատակներից՝ Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը այս տարի էլ հանդիսաւորապէս յիշատակւեց ու տօնւեց Ղազւին քաղաքի Ս. Հռիփսիմէի անունը կրող եկեղեցում:

  • Դեսպան Թումանեանի այցը՝ Ղազւին նահանգ
    Դեսպան Թումանեանի այցը՝ Ղազւին նահանգ

    Ղազւինում գործարարների հետ հանդիպման ընթացքում վերջիններս ներկայացրել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու վերաբերեալ մի շարք առաջարկութիւններ: Արտաշէս Թումանեանն իրանական կողմի հետ քննարկել է հայ-իրանական տնտեսական, մշակութային եւ գիտա-կրթական ոլորտներին, ինչպէս նաեւ միջմարզային եւ միհամայնքային համագործակցութեանն առնչւող խնդիրներ:

  • ՀՀ դեսպանն այցելել է Ղազւին
    ՀՀ դեսպանն այցելել է Ղազւին

    Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն այցելել է Ղազւին: Այս մասին տեղեկանում ենք Ղազւինի նահանգապետարանի, ինչպէս նաեւ Ղազւին քաղաքի քաղաքապետարանի պաշտօնական կայքերից:

  • ՇԱՀԻՆՇԱՀՐ - Ուխտագնացութիւն Ղազւինի հայոց եկեղեցի
    ՇԱՀԻՆՇԱՀՐ - Ուխտագնացութիւն Ղազւինի հայոց եկեղեցի

    Ի յիշատակ Եղիայի մարգարէի եւ Ս. Կուսանացն Հռիփսիմեանց տօնի առիթով, Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հովանաւորութեամբ, համայնքի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութիւնը 2016 թւականի մայիսի 21-22-ին երկօրեայ ուխտագնացութիւն էր կազմակերպել Ղազւինի հայոց եկեղեցի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։