Հա

Համայնք

20/06/2019 - 11:00

Հ.Բ.Ը. միութեան նախագահն այցելեց առաջնորդ Սրբազանին

Չորեքշաբթի թւականիս յունիսի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան նախագահ՝ Նժդեհ Մութաֆեանին:

Չորեքշաբթի թւականիս յունիսի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան նախագահ՝ Նժդեհ Մութաֆեանին:

Այցելութեան ընթացքին ընդհանրապէս խօսւեց «Մարի Մանուկեան» օրիորդաց միջնակարգ դպրոցի, «Նւարդ Գիւլբենգեան» տղայոց տարրական դպրոցի եւ միութեան աշխատանքների մասին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց տարւած աշխատանքները եւ թելադրեց առաւել համագործակցութեամբ գործել, ի խնդիր առաւել պտղաբեր գործունէութեան:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։