Հա

Համայնք

23/06/2019 - 10:00

Յովհաննէս Թումանեանի 150-ամեակը Իրանահայ Գրողների միութիւնում

Հինգշաբթի, յունիսի 13-ին, տեղի ունեցաւ Իրանահայ գրողների միութեան ձեռնարկը նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին։

Հինգշաբթի, յունիսի 13-ին, տեղի ունեցաւ Իրանահայ գրողների միութեան ձեռնարկը նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին։

Բացման խօսքում, միութեան նախագահ Գարուն Սարգսեանը ակնարկելով Թումանեանի գրականութեան արժէքների ու իւրաքանչիւր հայի կեանքում նրա ունեցած ազդեցութեան մասին, հրաւիրեց օրւայ բանախօս՝ Էմմա Շամիրեանին:

Բանախօսը նախ ներկայացրեց Յ. Թումանեանի կեանքն ու գրական գործունէութիւնը եւ անդրադարձաւ նրա տարբեր ժանրերի ստեղծագործութիւններին, լայն բացատրութիւն տւեց յատկապէս բալլադ տեսակի ստեղծագործութեան մասին, որը ունենալով պատմողական բնոյթ, նաեւ ներառում է բանաստեղծի մտքերն ու յոյզերը: Բալլադների շարքից նա նշեց բոլորիս ծանօթ անուններ՝ «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականներ», «Գառնիկ ախպէր», «Չարի վերջը», «Ախթամար», «Փարւանա», «Աղաւնու վանքը» եւ այլն: Ապա վերլուծական մեկնաբանութեամբ ներկայացրեց Թումանեանի «Աղաւնու վանքը» բալլադը:

Բանախօսութեան աւարտին Անի Զարգարեանը ասմունքեց նոյն այդ երկը ամբողջութեամբ։ Նա իր տպաւորիչ ասմունքով արտասանեց նաեւ Թումանեանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծութիւնը։

Անի Զարգարեանի ղեկավարութեամբ, Նայիրի միութիւնում աշխատող մանկապատանեկան ասմունքի սաներից՝ Հայկ Այդինեանը եւ Թադէ Աղաջանեանը ասմունքեցին «Մի կաթիլ մեղրը» եւ «Շունն ու կատուն» բալլադները։

Շնորհալի մեներգչուհի Օֆիկ Մելիքեանի կատարմամբ ներկաները ըմբոշխնեցին Թումանեանի խօսքերով յօրինւած «Վարդը», «Ասում են ուռին...» (հատւած «Անուշ»-ից) եւ «Ինձ մի խնդրիր» երգերը։

Ծրագրի աւարտը Թումանեանի քառեակներն էին։ Քառեակներում բանաստեղծը խտացրել է կեանքի մասին իր ունեցած խոհերն ու աշխարհայեացքը: Էմմա Շամիրեանի բացատրութեանը յաջորդեց Ռուբէն Շահբազեանի միջոցով Թումանեանի մի փունջքառեակների տպաւորիչ արտասանութիւնը։

Վերջում ներկաներից ելոյթ ունեցաւ բանաստեղծ Տիգրան Պօղոսեանը։ Նա բարձր արժեւորելով Թումանեանի արւեստը, ընթերցեց իր գրչին պատկանող մի բանաստեղծութիւն, նւիրւած բանաստեղծի 140-ամեակին։

 

Իրանահայ գրողների միութիւն

 

Յարակից լուրեր

  • Հանգէ՜ք, իմ որբեր... Թումանեանի ու Տէրեանի աշխատանքը որբանոցներում
    Հանգէ՜ք, իմ որբեր... Թումանեանի ու Տէրեանի աշխատանքը որբանոցներում

    20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան մասին հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել մինչ օրս։ Այդ ձայնում կայ յուսահատութեան ճիչ, ոճիրի դէմ պատիժ տեսնելու ցանկութիւն, անմեղ զոհերի արեան դիմաց վճարւելիք հատուցում։ Հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել, աշխարհի ամենամեծ ատեաններում ներկայացնել ապացոյցներ, փաստաթղթեր ու լուսանկարներ, սակայն կայ միայն լռութիւն։

  • Բանախօսութիւն ԻԳՄ-ում՝ գիտական վերջին ձեռքբերումները հայ ժողովրդի ծագումնաբանութեան վերաբերեալ
    Բանախօսութիւն ԻԳՄ-ում՝ գիտական վերջին ձեռքբերումները հայ ժողովրդի ծագումնաբանութեան վերաբերեալ

    Իրանահայ գրողների միութեան հրաւէրով, ուրբաթ, փետրւարի 14-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, բանախօսութեամբ ելոյթ ունեցաւ անւանի երաժշտագէտ, արւեստաբան Լիդա Բերբերեանը՝ «Արիականութին-հայկականութիւն» թեմայով, որի ընթացքում անդրադարձաւ արիական ցեղի բնօրրանի եւ հայ ժողովրդի ծագումնաբանութեան վերաբերեալ գիտական վերջին ձեռքբերումներին:

  • Վարանդի «Բերդաքաղաքը» գրքի շնորհանդէսը
    Վարանդի «Բերդաքաղաքը» գրքի շնորհանդէսը

    Իրանահայ գրողների միութեան հերթական ձեռնարկների շարանում, հինգշաբթի, յունւարի 30-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, տեղի ունեցաւ 2018-ին Երեւանում լոյս տեսած բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաքը» կամ «Շանթն Իրանում» վէպ-պոէմի շնորհանդէսը:

  • Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ
    Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարագ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2020 թւականի յունւարի 31-ի առաւօտեան, հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական սրահում տեղի ունեցաւ ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 եւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-ամեակներին։

  • Թումանեանի ծննդեան 150-ամեակին նւիրւած ասմունքի երեկոյ՝ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան յարկի ներքոյ
    Թումանեանի ծննդեան 150-ամեակին նւիրւած ասմունքի երեկոյ՝ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան յարկի ներքոյ

    Շաբաթ՝ 2019 թւականի դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան կենտրոնատեղիում, հայ մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով ասմունքի երեկոյ իրականացւեց, ուր ելոյթներով հանդէս եկան Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի պատանեկան խմբի անդամները։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։