Հա

Համայնք

06/07/2019 - 09:30

Գնահատանքի միջոցառում՝ ի պատիւ Սայիդ Թաղաւիի երկարատեւ աշխատանքների

Աւելի քան 20 տարի է ինչ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով պատասխանատուն էր Սայիդ Թաղաւին, որի աշխատանքային շրջանը այդ հանգամանքում իր աւարտին է հասել:

Աւելի քան 20 տարի է ինչ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով պատասխանատուն էր Սայիդ Թաղաւին, որի աշխատանքային շրջանը այդ հանգամանքում իր աւարտին է հասել:

Նրա երկարամեայ աշխատանքները գնահատելու նպատակով, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ յուլիսի 2-ի երեկոյեան իր ներկայութեամբ հրաժեշտի հանդիպում էր կազմակերպւել ազգային առաջնորդարանի դահլիճում, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ազգային իշխանութեան, կառոյցների, միութիւնների եւ մամուլի ներկայացուցիչների մասնակցութեամբ:

Հանդիպմանը Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իր գնահատանքը եւ գոհունակութիւնը յայտնեց Սայիդ Թաղաւիին եւ ուրախութիւնը իր նոր պաշտօնի ստանձնման եւ ոչ թէ հանգստի կոչւելու առումով: Սրբազան Հայրն ընդգծեց, որ անցնող տարիներին պրն. Թաղաւին աշխատանքները համակարգում էր որպէս մտերիմի ու հարազատի, այլ ոչ լոկ պետական պաշտօնեայի եւ այդ բարեացակամութիւնը համարեց նրա առաքելութիւնը: Սրբազան Հայրը ընդգծեց. «Նրա դրսեւորածը, առաքինութիւն եւ առաքելութիւն էր նախ իր պաշտօնի հանդէպ ունեցած գիտակցութեան համար եւ վկայութիւնն էր իր իրական հայրենասիրութեան, որովհետեւ հայրենիք սիրելը միայն խօսքով չէ եւ երբ մարդ իր քաղաքացի հայրենակիցների բարօրութեան համար ծառայութիւն է մատուցում, դա նշանակում է, որ նա անուղղակիօրէն իր հայրենասիրութիւնն է դրսեւորում»:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենպետ ճրտգ. Նորայր Արամեանը իր ելոյթի ընթացքում շնորհաւորեց նրան, նոր պաշտօնը ստանձնելու համար եւ ընդգծեց, որ իւրաքանչիւրի գնահատանքը համարւում է մեր ժողովրդի գնահատանքը, որը ապացուցում է թէ նա իր աշխատանքը իրականացրել է լաւագոյն ձեւով: Մեծարանքի երեկոյին գնահատանքի եւ երախտիքի խօսքեր ուղղեցին «Պայման» եռամսեայ հանդէսի գլխաւոր խմբագիր Արմինէ Առաքելեանը, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան վարչութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը, ազգային առաջնորդարանի ներքին վարիչ Զօրիկ Կարապետեանը, ով փոխանցեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի գնահատանքի խօսքը, իրանահայ վաստակաւոր գործարար Լեւոն Ահարոնեանը, ով իր երկարամեայ ազգային ու հասարակական գործունէութեան յուշերի ընդմիջից անդրադարձաւ Սայիդ Թաղաւիի աշխատանքային անցեալին, «Ալիք»-ի անունից գնահատանքի խօսք ուղղեց օրաթերթի ժամանակի տնօրէն Վարուժ Յովհաննիսեանը, ով անդրադարձաւ Սայիդ Թաղաւիի տարիների բարեացակամ եւ գիտակ մօտեցմանը, համայնքի ազգային հասարակական միջոցառումների նկատմամբ եւ աշխատանքներին սահուն ընթացք տալու համար:

Վերջում, խօսքը փոխանցւեց Սայիդ Թաղաւիին, ով ներկաների ցուցաբերած բարեացակամ մօտեցման եւ գնահատանքի խօսքերի համար շնորհակալութիւն յայտնեց եւ նշեց, որ ինքը եւս երախտապարտ է բոլոր կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների կողմից դրսեւորւած ջերմ վերաբերմունքի համար: Նա իր յուշերի ընդմիջից անդրադարձաւ ժամանակի Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանի, դոկտ. Աիդա Յովհաննիսեանի, ժամանակին Իսլ. խորհրդարանի պատգամաւոր հանգուցեալ դոկտ. Լեւոն Դաւթեանի, եւ ազգային մարմինների, կառոյցների ու միութիւնների ներկայացուցիչների հետ իր աշխատանքային կապերի մասին եւ յաւելեց, որ տարիների փորձառութիւնը եւ համայնքի իրազեկ անձանց հետ շփումները եւ փոխճանաչողութիւնը, ժամանակի ընթացքում կարգաւորում են բազմաթիւ հարցեր: Նա նշեց, որ խնդիրների կարգաւորման համար անհրաժեշտ է հետեւողական մօտեցում եւ գնահատանքով անդրադարձաւ թեմակալ առաջնորդի ներկայութեանը եւ դասախօսութիւնների անցկացմանը զանազան սեմինարներին, խորհրդաժողովներին ու պետական միջոցառումներին, այն բնութագրելով փոխճանաչողութեան լաւագոյն միջոցներից: Վերջում նա յոյս յայտնեց, որ առաջիկայում եւս հարցերը ընթանան հարթ եւ սահուն:

Աւարտին կազմակերպւել էր ընդունելութիւն:

Թղթակից ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ

Յարակից լուրեր

  • Կ.Օ.Մ.-ի անդամների հետ հանդիպում
    Կ.Օ.Մ.-ի անդամների հետ հանդիպում

    Երեքշաբթի, մայիսի 26-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ եւ Կ.Օ.Մ.-ի հետ կապ՝ պրն. Արամ Նովշադեանի հանդիպում ունեցան Թ.Հ.Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմնի անդամների հետ:

  • Լազերային ջերմաչափերի տրամադրումը դպրոցներին եւ մանկապարտէզներին
    Լազերային ջերմաչափերի տրամադրումը դպրոցներին եւ մանկապարտէզներին

    Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ իրականացւում են անհրաժեշտ քայլեր, նպատակաուղղւած կորոնա տիպի վիրուսի կանխարգելման տարածման դէմ:

  • Հայկական դպրոցների ախտահանման աշխատանքների 2-րդ փուլ
    Հայկական դպրոցների ախտահանման աշխատանքների 2-րդ փուլ

    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում եւ ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան եւ Շրջանային քաղաքապետարաններ:

  • Ախտահանում հայկական դպրոցներում
    Ախտահանում հայկական դպրոցներում

    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում եւ ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան եւ Շրջանային քաղաքապետարաններ:

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդի հաղորդագրութիւնը
    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդի հաղորդագրութիւնը

    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը իր երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնն է յայտնում համայնքիս բոլոր նւիրատու անձանց եւ բարերարներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։