Հա

Համայնք

07/07/2019 - 14:10

Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում

Թեմական եւ Կրթական խորհուրդները նկատի ունենալով համայնքում օրըստօրէ զարգացող կրթական հարցերը եւ դժւարութիւնները, համատեղ կազմակերպել են խորհրդակցական հանդիպում, քննարկելու համար դպրոցների վերադասաւորման հեռանկարային ծրագրերը, որը կարիք ունի համայնքային-միակամ որոշումների եւ աշխատանքների, միշտ նկատի առնելով համայնքի օգտին եւ բարելաւման համար կատարւող քայլերը:

Թեմական եւ Կրթական խորհուրդները նկատի ունենալով համայնքում օրըստօրէ զարգացող կրթական հարցերը եւ դժւարութիւնները, համատեղ կազմակերպել են խորհրդակցական հանդիպում, քննարկելու համար դպրոցների վերադասաւորման հեռանկարային ծրագրերը, որը կարիք ունի համայնքային-միակամ որոշումների եւ աշխատանքների, միշտ նկատի առնելով համայնքի օգտին եւ բարելաւման համար կատարւող քայլերը:

Երէկ, յուլիսի 6-ի երեկոյեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ, առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ «Դպրոցների վերադասաւորում» թեմայով խորհրդակցական հանդիպում:

Հանդիպմանը ներկայ էին Պատգամաւորական ժողովի դիւանը, Պժ-ի Կրթական յանձնաժողովի անդամները, Թեմական եւ Կրթական խորհրդի անդամները, տարբեր ժամանակների Կրթական խորհրդի ատենապետեր, համալսարանների դասախօսներ եւ կրթութեան ոլորտի գիտակ ազգայիններ:

Սրբազան Հայրն իր բացման խօսքում ընդգծեց հանդիպման կարեւորութիւնը եւ հրաւիրեալներին յորդորեց անկաշկանդ արտայայտել իրենց մտքերը:

Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի ասութեամբ՝ նախկինում համայնքում ծրագրւել է օպտիմալացման ծրագրեր, որոնք տարբեր պատճառներով չեն իրականացւել: Ելնելով այսօրւայ մարտահրաւէրներից, դրա գործադրումը դարձել է անհրաժեշտութիւն բոլոր ոլորտներում: Այդ գործադրումից անմասն չի մնում նաեւ կրթական ոլորտը:

Կրթական խորհրդի կատարած աշխատանքների, ապագայ հեռանկարների, դպրոցների, աշակերտութեան եւ դպրոցների պաշտօնէութեան թւերի վերաբերեալ զեկոյցով՝ մանրամասնօրէն տւեալներ ներկայացրեց Կրթական խորհրդի ատենապետ Անէթ Բաղդասարեանը:

Երկարատեւ քննարկման ընթացքում առաջարկներով եւ իրենց մտահոգութիւններով հանդէս եկան ներկաները:

Սրբազան Հայրը հանդիպման աւարտին կարեւորեց նաեւ այն, որ ազգային կրթութիւնն ու քրիստոնէութինն անքակտելիօրէն կապւած են եւ կազմում են միմեանց անբաժանելի մաս, յորդորելով ազգային մարմիններին ու ներկաներին գիտակցօրէն ու տրամաբանօրէն մօտենալ դպրոցների հետ կապւած առաջիկայ ծրագրերին:

Վերջում Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը իր շնորհակալական խօսքն ուղղեց ներկայ հրաւիրեալներին, նա նաեւ շեշտեց, որ հանդիպումն արդիւնաւէտ էր, հետեւաբար առաջիկայում եւս կը կազմակերպեն նմանատիպ խորհրդակցական հանդիպումներ եւ հնչած առաջարկներից կօգտւեն իրականացւող ծրագրերում:

 

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի քաղաքապետը՝ ազգաին առաջնորդարանում
    Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի քաղաքապետը՝ ազգաին առաջնորդարանում

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով չորեքշաբթի, 22 յունւարի 2020 թ.-ին ազգային առաջնորդարան այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Ֆարհադիին, նոյն շրջանի քաղաքային ծառայութեան եւ կանաչապատման հարցերի տեղակալ՝ ճրտպ. Ալիբախշիին, սոցիալական եւ մշակութային հարեցրի տեղակալ՝ ճրտպ. Հոնարւարը, նոյն շրջանի 1-ին մասնաբաժնի քաղաքապետ՝ ճրտպ. Եալւէին, Մշակութային բաժնի պետ՝ պրն. Սոբհանիին, Հանրութեան հետ կապի պետ՝ ճրտգ. Փանահին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:

  • «Նայիրի» հրատարակչութեան անձնակազմը հանդիպեց Սրբազան Հօրը
    «Նայիրի» հրատարակչութեան անձնակազմը հանդիպեց Սրբազան Հօրը

    Երկուշաբթի, 20 յունւար 2020 թ.-ի կէսօրին՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Նայիրի» հրատարակչութեան տնօրէն՝ պրն. Արտոյտ Զոհրաբեանին եւ անձնակազմին:

  • Վերապատւելի Միշէլ Աղամալեանի այցը՝ ազգային առաջնորդարան
    Վերապատւելի Միշէլ Աղամալեանի այցը՝ ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 20 յունւար 2020 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ վերապատւելի Միշէլ Աղամալեանին: 

  • «Ակունք» կենտրոնի տնօրէնուհին այցեցեց Սրբազան Հօրը
    «Ակունք» կենտրոնի տնօրէնուհին այցեցեց Սրբազան Հօրը

    Կիրակի, 19 յունւար 2020 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում հիւրընկալեց Մարմնամտային խանգարումներով հայ երեխաների օժանդակող «Ակունք» կենտրոնի տնօրէնուհի՝ տկն. Վանուշ Թեւանեանին։ 

  • Սրբոց Վարդանանց եկեղեցու վերանորոգւած սրահի բացման հանդիսութիւն
    Սրբոց Վարդանանց եկեղեցու վերանորոգւած սրահի բացման հանդիսութիւն

    Կիրակի, 12 յունւարի 2020 թ.-ի երեկոյեան, հովանաւարութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կատարւեց Սրբոց Վարդանանց եկեղեցու վերանորոգւած սրահի բացման հանդիսութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։