Հա

Համայնք

11/07/2019 - 08:00

Միջոցառում տարեցների համար «Ֆադաք» զբօսայգում

Երկուշաբթի, 8 յուլիսի 2019 թ.-ին, Սասուն (Նարմաք) քաղաքամասի «Ֆադաք» զբոսայգում, Զարքեշ քաղաքամասի առողջապահութեան կենտրոնի (خانه سلامت زرکش) համագործակցութեամբ, տեղի ունեցաւ ծրագիր տարեցների համար: Սոյն ծրագրին մաս էր կազմում նաեւ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանը:

Ծրագրի ընթացքին, բուժարանի տաղաւարի այցելուներին համապատասխան տեղեկութիւններ, թէ՛ բուժարանի գործնէութեան կապակցութեամբ եւ թէ՛ ընդհանուր առողջապահութեան, խորհուրդներ տրւեց:

Ծրագրի ընթացքին «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի տաղաւար այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի ընդհանուր առողջապահութեան տնօրէն՝ դոկտ. Զէյնաբ Նասիրին, քաղաքապետարանի 8-րդ շրջանի սոցիալական տնօրէն՝ պրն. Ամիրաբադին եւ առողջապահութեան գրասենեակի տնօրէն՝ պրն. Եաւարին, նոյն շրջանի 2-րդ թաղամասի սոցիալական գրասենեակի տնօրէն՝ պրն. Ալի Բախշին, որոնց հակիրճ ներկայացւեց բուժարանի աշխատանքները եւ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանն արժանացաւ բարձր գնահատանքի:

Ծրագրի ընթացքին, ներկաներին յանձնւեցին տարեցների խնդիրների վերաբերեալ պատրաստւած համապատասխան բացիկներ նաեւ բուժարանի գովազդային թերթիկներ:

«Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի

Խնամակալ մարմին եւ տնօրէնութիւն

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։