Խանդավառ եւ տօնական մթնոլորտում մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ նշւեց Հ. Մ. «Արարատ» Կ.-ի 75-րդ տարեդարձը:
Հ. Մ. «Արարատ» Կ.-ի մեծ ընտանիքը եւ մեր սիրելի ժողովուրդը 2019 թ.-ի յուլիսի 4-ի ժամը 18:00-ից տօնեց «Արարատ» կազմակերպութեան 75-ամեակը:
Խանդավառ եւ տօնական մթնոլորտում մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ նշւեց Հ. Մ. «Արարատ» Կ.-ի 75-րդ տարեդարձը:
Հ. Մ. «Արարատ» Կ.-ի մեծ ընտանիքը եւ մեր սիրելի ժողովուրդը 2019 թ.-ի յուլիսի 4-ի ժամը 18:00-ից տօնեց «Արարատ» կազմակերպութեան 75-ամեակը:
Կազմակերպութեան չորս միութիւնների ներկայացուցիչներից բաղկացած յուլիս 4-ի 75-ամեակի տօնակատարութեան ենթայանձնախումբը, 75-ամեակի տօնակատարութեան կենտրոնական յանձնախմբի որոշմամբ եւ Կենտրոնական վարչութեան հաստատումը ստանալուց յետոյ 2019-ի մայիսի 18-ին կեանքի կոչւեց: Անդրանիկ նիստը գումարելուց յետոյ կազմեց ծրագիր ու սկսեց նախապատրաստական աշխատանքները ապա դրանք ի մի բերեց ու գործադրեց:
Արդէն իսկ օրեր առաջւանից միութենական ընկերները փորձեր էին կատարում մարզաւանի տարբեր բաժիններում՝ կրտսերները, սկաուտները, մարզիկները, երէցները եւ Արւեստի բնագաւառում զբաղւողները, բոլորը միաւորւած էին:
Համայնքի երիտասարդ երաժշտական խմբերը եւս կատարում էին իրենց փորձերը:
Պաշտօնական հիւրերը, սիրելի միութենականները, յարգելի ժողովուրդը ժամ առաջ մուտք գործեցին «Արարատ»-ի դարպասից, որտեղ խնամւած կերպով Սկաուտական միութեան միջոցով պատրաստւել էր մուտքի սարքաւորում, որի ճակատին փակցւած էր 75-ամեակի գերբը: Մարզաւանի կանգառը եւ բացօթեայ ընթրիքների բաժինը զարդարւած էր գունաւոր դրօշներով նաեւ գեղեցիկ կերպով զարդարւած էր բեմը:
Ժամը 18:00-ից «Սասունցի Դաւիթ» սրահում բացումը կատարւեց Մարզական միութեան միջոցով կազմակերպւած 3x3 Բասկետբոլի մրցութիւնները, որը նւիրւած էր Կազմակերպութեան 75-ամեակին՝ սրահի 2-կէս գետնում 31 մարզիկների մասնակցութեամբ: Սոյն խաղերի արդիւնքը գրանցւել է «ՖԻԲԱ»-ի կայքէջում:
Յիշատակելի է, որ սոյն մրցումներին տեղի խմբերից բացի իրենց մասնակցութիւնը բերեցին Թաւրիզի եւ Ուրմիայի մասնաճիւղից մարզիկներ:
Մրցումները շարունակւեց մինչեւ գիշերւայ ժամը 22:30-ը: Ախոյեանները ստացան նւէրներ եւ յիշատակներ:
Երեկոյեան ժամը 20:00-ին բացումը կատարւեց յուլիս 4-ի տօնակատարութեանը, ամառային ընթրիքների բաժնում:
Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախումբը կատարեց հիմնը միաժամանակ Սկաուտական միութեան դրօշակագարդի միջոցով վեր ծածանւեց Կազմակերպութեան դրօշը:
Բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ համայնքի ծանօթ՝ ընկեր Արէն Սաֆարեանը իր հումորային դրւագներով, երգչախմբի հնչեղ ձայնի կատարմամբ «Արարատ» պարախմբի անդամները կատարեցին պարեր:
Երգչախմբի կատարումներն էին՝
1- Հ. Մ. «Արարատ» Կ.-ի հիմն
2- Եաման եար
3- Գիւլում ջան
4- Հոյ իմ նազանի եար
Պարախմբի կատարումներն էին ՝
1- Նուբար նուբար
2- Հոյ նազան
3- Trols
Բեմ հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովելեանը օրւայ խօսքը արտայայտելու, ապա ցերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը՝ իր ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքը յայտնելու ներկաներին:
Ծրագրի ընթացքին մերթ ընդ մերթ ընկեր Արէն Սաֆարեանը իր հումորով զբաղեցնում էր ներկաներին:
Տեղի ունեցաւ 75-ամեակի կարկանդակի արարողութիւնը՝ կրտսեր, պատանի, պարմանուհիների խրախճանքի ու շրջպարի ներքոյ ներս բերւեց 75-ամեակը խորհրդանշող գեղեցիկ տորտը:
Կարկանդակը հատելու համար հրաւիրւեցին Թեմի առաջնորդը, Հ.Մ.Ա.Կ.-ի յարգարժան հիմնադիրներ՝ ընկեր Աշոտ Ստեփանեանը եւ ընկեր Յասմիկ Թումանեանը, Կենտրոնական վարչութեան նախորդ շրջանների նախագահները, Ազգային բարերար՝ ընկեր Էլպիս Արզումանեանը եւ ներկայիս Կենտրոնական վարչութեան անդամները:
Ծրագրի յաջորդ բաժինը երիտասարդ երաժիշտների խմբի կատարումներն էին:
Խրախճանքը շարունակւեց քառաօքէ-ի միասնական կատարումներով, տեղի ունեցաւ ինքնաբուխ շրջպարեր:
Միութենական ընկերները մարզաւանի բոլոր բաժիններում շարունակում էին իրենց աշխատանքները: Սկաուտական միութեան բանակավայրում ժամը 22:30-ից համախմբւել էին սկաուտներն ու իրենց ծնողներն ու հիւրերը, պատրաստւել էր մեծ խարոյկ: Ներկաներին յանձնւեց նախապէս պատրաստւած երգարաններ եւ բոլորը միասնաբար «Արարատ»-ի բանակավայրի խորհրդաւոր մթութեան մէջ խարոյկի ճառագայթների գունեղ լոյսի ներքոյ միահամուռ շրջպար բռնեցին ու երգեցին:
Մի անգամ եւս բոլորը եկան փաստելու, որ միութենականները՝ մեծից փոքր կառչած են «Արարատ»-ին:
Սկաուտական միութեան անդամները իրենց միահամուռ կեցւածքով խանդավառութիւն ներշնչեցին ներկաներին:
Բացօթեայ ընթրիքների վերեւի բաժնում տեղադրւած էին կրպակներ, որտեղ վաճառւում ու մատակարարւում էին օրւայ ուտեստները: Երէցների միութեան փորձառու ընկերները նաեւ մասնակից էին կրպակներից մէկում: Մարզաւանի ընթրիքների եւ սրճարանների բաժինը բանուկ էին:
ժամը 23:00- ին աւարտւեց ծրագրի պաշտօնական բաժինը իսկ հիւրերը զւարճանում էին մինչեւ ուշ գիշեր:
Հարկ է նշել, որ մարզաւանի յարգարժան Վարիչ մարմինը ու վարիչը ոչ մի ջանք չխնայեցին բոլոր հնարաւորութիւնները տրամադրելով օրւան համապատասխան:
Սեղան աթոռներ էր շարւել նաեւ կանգառում ու սքրինով սփռւում էր օրւայ եղելութիւնը նաեւ կանգառում:
Կազմակերպութեան Հանրութեան հետ կապը պատրաստել էր մէկ տարւայ աշխատանքներից սլայդ շօ, որը սփռւեց երկու էկրաններով: Հանրութեան հետ կապի կողքին կանգնած չորս երիտասարդ լուսանկարիչների միջոցով յաւերժացւեց տօնակատարութեան պահերը:
75-ամեակի տօնակատարութիւնը մէկ անգամ եւս եկաւ փաստելու, որ «Արարատ» Կազմակերպութիւնը կանգուն է իր միութենականների անվերապահ օժանդակութիւններով եւ սիրելի ժողովրդով եւ այսուհետ աւելի է ամրագրւելու ու գօտեպնդւելու ու քայլելու դէպ առաջ:
Հ. Մ. «Արարատ» Կ.