Հա

Համայնք

14/07/2019 - 11:10

Հաղորդագրութիւն

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, այսօր, կիրակի, 14 յուլիս 2019-ի վաղ առաւօտեան ժամերին մեկնեց Կամբոջիա - Փնոմ Փէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան հերթական ժողովին՝ 16-19 յուլիս 2019-ին:

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, այսօր, կիրակի, 14 յուլիս 2019-ի վաղ առաւօտեան ժամերին մեկնեց Կամբոջիա - Փնոմ Փէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան հերթական ժողովին՝ 16-19 յուլիս 2019-ին:

Ասիայի Եկեղեցիների խորհրդին մաս է կազմում Իրանի հայոց եկեղեցին, որ իր գործօն մասնակցութիւնն է բերում նոյն խորհրդի աշխատանքներին:

Յայտնենք, որ նոյն խորհուրդը 2018-ի իր հերթական նիստը գումարեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կենտրոնում՝ Անթիլիաս 1-4 յուլիս 2018-ին:

Թեմիս առաջնորդը մնայուն անդամ է Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան, ներկայացնելով Իրանի հայոց եկեղեցին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը:

 

Դիւան ազգային առաջնորդարանի

Յարակից լուրեր

  • Սրբազան Հայրը ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետին
    Սրբազան Հայրը ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետին

    Շաբաթ, 19 յունիսի 2021 թ.-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Ալֆրէդ Կարապետեանին, որը եկած էր կրթական ոլորտում որոշ հարցերի շուրջ Սրբազան Հօր կարծիքը ստանալու համար:

  • Սրբազան Հօր եւ իր պատւիրարկութեան այցը նախագահական ընտրական կենտրոններ
    Սրբազան Հօր եւ իր պատւիրարկութեան այցը նախագահական ընտրական կենտրոններ

    Ուրբաթ, 18 յունիսի 2021 թ.-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Իրանի Իսլ․ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ․ Նորայր Արամեանի եւ արժ․ Տ. Գրիգորիս քհնյ․ Ներսէսեանի այցելեց հայոց դպրոցներում («Մարիամ» հաստատութիւն, «Շանթ-Մարիամեան» եւ «Թունեան-Թովմասեան») հաստատւած Իրանի նախագահական, Թեհրանի աւագանու եւ Բանիմացների խորհրդարանի ընտրական կենտրոններ։

  • Տօնւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօր ձեռնադրութեան 53-րդ ամեակը
    Տօնւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօր ձեռնադրութեան 53-րդ ամեակը

    Հինգշաբթի, յունիսի 17-ի կէսօրին, ներկայութեամբ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի, դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանի, ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը դահլիճում անակնկալ կերպով տօնակատարեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան 53-րդ ամեակն, ինչու չէ նաեւ անւանակոչութիւնը։ 

  • Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը ազգային առաջնորդարան
    Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, 16 յունիսի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանին:

  • Քառասնօրեակի հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի հոգու հանգստեան համար
    Քառասնօրեակի հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի հոգու հանգստեան համար

    Հինգշաբթի, 10 յունիսի 2021 թ.-ի առաւօտեան, Հայոց Նոր Բուրաստանի գերեզմանատան քահանայից պանթէոնում, մասնկացութեամբ քահանայ հայրերի եւ երէցկին՝ տիրամայր Լիդուշ Իսայեան-Ղարախանեանի եւ Սրբոց Թարգմաչաց եկեղեցու խորհրդի անդամների ու մի խումբ հաւատացեալների ներկայութեամբ տեղի ունեցաւ հոգելոյս արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի մահւան քառասնօրեակի արարողութիւնը։ Ապա կիրակի, 13 յունիսի 2021 թ.-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս. արք Սարգսեանի յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։