Հա

Համայնք

22/07/2019 - 14:10

Հոգեհանգստեան արարողութիւն

Կիրակի, 21 յուլիս 2019-ի առաւօտեան, յաւարտ ս. եւ անմահ պատարագի, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, 2009 թւականի 15 յուլիսին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

Կիրակի, 21 յուլիս 2019-ի առաւօտեան, յաւարտ ս. եւ անմահ պատարագի, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, 2009 թւականի 15 յուլիսին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

Կրօնական արարողութեանը նախագահեց եւ այս առիթով քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը։

Հոգեհանգիստից առաջ Առաջնորդ Սրբազան հայրը յաւուր պատշաճի իր քարոզի մէջ անդրադարձաւ 10 տարիներ առաջ, 168 անմեղ ճամբորդների մահւան մասին, որոնցից 48-ը մեր Հայոց Առաքելական Եկեղեցու զաւակներն էին:

Սրբազան Հայրն իր քարոզի մէջ շեշտեց՝ «Այսօր յատուկ հոգեհանգիստ ենք կատարելու մեր գաղութի ամենադժւար եւ ամենածանր պատահարի զոհ գնացած 48 հայորդիների համար: Սոյն վթարին զոհ գնացին նաեւ մօտաւորապէս 120 իրանցի հայրենակիցներ: Այդ ահաւոր աղէտից բոլորս ցնցւեցինք: Մինչեւ հիմա էլ երբ յիշում ենք այդ օրերը, տագնապում ենք: Այդ տագնապը մեզ համար առիթ է, որ մենք մտածենք նրանց յիշատակի եւ հոգիների մասին եւ աղօթենք միեւնոյն ժամանակ նրանց համար»:

Սրբազան Հայրը շարունակեց՝ «Այդ օրերին նրանց կոչեցի՝ «Կարօտի զոհեր», որովհետեւ կարօտով գնում էին Հայաստան, իրենց հայրենիքը տեսնելու եւ վայելելու երկրաւոր այն բարիքները, որոնք Աստւած մեզ համար ստեղծել է: Բայց կատարւեց անսպասելին եւ ահաւորը»: «Այժմ փառք ենք տալիս Աստծուն, որ Իր Աստւածային զօրութեամբ եւ Իր յատուկ ձեւերով մխիթարեց մեզ եւ մխիթարում է. զօրացրեց մեզ եւ զօրացնում է: Հաւատում եմ, որ սա քրիստոնէական վեհ հաւատքի, սիրոյ եւ յոյսի արդիւնքն է: Հաւատք, որ մեզ կառչում է մեր կոչումին. սէր, որ մեզ մղում է մեր ննջեցեալների յիշատակով ապրելու եւ յոյս, որով մենք յուսում ենք, որ մենք էլ մի օր միանալու ենք իրենց»:

«Աղօթում եմ, որ Աստւած նրանց հոգիներն իր երկնային սուրբ խորաններում հանգչեցնի եւ նրանց ընտանեկան պարագաներին, նաեւ մեզ բոլորիս, շարունակի մխիթարութիւն եւ զօրութիւն, որպէսզի դրանցով մենք հասնենք Ս. Երրորդութեան յաւիտենականութեան: Այս առիթով աղօթում ենք նաեւ Իրանի եւ Իրանի ազնիւ ժողովրդի կեանքի խաղաղութեան եւ բարորութեան համար»,- եզրակացրեց Սրբազան Հայրը:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։