Հա

Համայնք

23/07/2019 - 11:20

Ներկայացուցչական ժողով ազգային առաջնորդարանում

Երկուշաբթի, 22 յուլիս 2019 թ.-ի առաւօտեան, հրաւէրովը թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ՝ Քրիստոնէական դաստիարակութեան գրասենեակի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի, տեղի ունեցաւ Կրօնական խորհրդի, Քահանայից դասի եւ եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների ժողով։

Երկուշաբթի, 22 յուլիս 2019 թ.-ի առաւօտեան, հրաւէրովը թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ՝ Քրիստոնէական դաստիարակութեան գրասենեակի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի, տեղի ունեցաւ Կրօնական խորհրդի, Քահանայից դասի եւ եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների ժողով։

Ժողովի սկզբում Սրբազան Հայրը ողջունեց ներկաներին եւ իրենց ուշադրութեան յանձնեց եկեղեցական արարողութիւնների ընթացքին տեղի ունեցող անկարգութիւնների մասին։

Ա. Կարեւորութեամբ շեշտւեց հարս ու փեսայի եւ ծնողների ժամադրութիւն յարգելու պարագան, առաջքը առնելու համար որեւէ խանգարումի։

Բ. Քահանայ հայրը տւեալ եկեղեցում խորհրդի կատարումից առաջ կարեւորութեամբ յայտարարի՝

1) Պատշաճ ձեւով ներկայ գտնւել արարողութեանը։

2) Բջջային հեռախօսը անջատել եւ երբեք բջջայինով չնկարել։

3) Պսակից յետոյ միայն մէկ-երկու նկար հարս ու փեսայի, իսկ կողմնակի մարդկանց նկարել եկեղեցական բեմի առջեւ բացարձակապէս արգելւած է։

Գ. Ոչ քրիստոնեաների մուտքը եկեղեցի, հոգեհանգստեան արարողութեան պարագային միայն թոյլատրելի է, այն էլ շատ մօտիկ հարեւանների եւ գործակիցների պարագային։

Դ. Սրբազան Հայրը կարեւորութեամբ շեշտեց քահանայ հայրերի եւ եկեղեցական խորհուրդների ներկայութիւնն ու համագործակցութիւնը եկեղեցական խորհուրդ-արարողութիւնների կատարման ընթացքին։

Ե. Ոչ քրիստոնեայ լուսանկարիչների մուտքը եկեղեցական արարողութիւնների պահին խստիւ արգելւում է։

Զ. Եկեղեցական արարողութիւնների ընթացքին նկարելու իրաւունք տրւած է միա՛յն նրանց, ովքեր ունեն առաջնորդարանից յատուկ կնքւած քարտ։

 

Դիւան Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի

Թեհրան, 22 յուլիս 2019

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։