Հա

Համայնք

04/08/2019 - 14:10

Իրանահայ աշակերտ-աշակերտուհիները մասնակցում են Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադային

Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը 2019 թւականի օգոստոսի 5-11-ը Հայաստանում կազմակերպել է Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադան:

Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը 2019 թւականի օգոստոսի 5-11-ը Հայաստանում կազմակերպել է Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադան:

Օլիմպիադայի նպատակն է նպաստել Սփիւռքում հայագիտական ոլորտներում գիտելիքի տարածմանը, առողջ մրցակցային պայմաններում երեխաների ստեղծագործական դրսեւորմանը, առաւել շնորհալի երեխաների յայտնաբերմանը, ստեղծել պայմաններ Սփիւռքի տարբեր հատւածների, Հայաստանի եւ Արցախի երեխաների փոխճանաչման եւ ինքնաճանաչման համար, խթանել նրանց միջեւ ուղղակի շփումները:

Օլիմպիադային մասնակցում են հայկական ու հայկական բաղադրիչով կրթութիւն իրականացնող հաստատութիւնների 14-18 տարեկան սաներ, որոնք անհրաժեշտ իմացութիւն ունեն առաջարկւող նիւթի շրջանակներում: Օլիմպիադան անց է կացւում հայոց լեզւի, գրականութեան, պատմութեան եւ մշակոյթի պատմութեան իմացութեան շրջանակներում:

Ի հետեւումն վերը նշւածի Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Թեհրանի հայոց թեմից, շաբաթ, օգոստ. 3-ին սոյն մրցութիւններին մասնակցելու նպատակով Հայաստան մեկնեցին թւով 8 աշակերտ-աշակերտուհիներ՝ Սաթենիկ Շահիջանեանը, Նայիրա Եաղուբեանը, Փիւնէ Սարդարեանցը, Մելանի Խաչատրեանը, Լիա Դարուսին, Սելին Իսայեանը, Վահէ Աւանէսեանը, Սինտիա Փիրջանեանը:

Խմբին ընկերակցող պատասխանատուներն են Աղաւնի Մինասեանը եւ Արսինէ Բոնիադեանը:

Աշակերտները օգոստ. 2-ին Սուրբ Սարգիս եկեղեցում սուրբ պատարագից եւ հաղորդութիւն ստանալուց յետոյ արժանացան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օրհնանքին: Սրբազան Հայրը աղօթագրքեր նւիրեց եւ իր բարեմաղթանքներով խրախուսեց աշակերտներին հայրենիքում լաւագոյնս հանդէս գալու եւ ներկայացնելու իրենց գիտելիքները: Ներկայ էին նաեւ Կրթական խորհրդի ատենապետ Անէթ Բաղդասարեանը, եւ նոյն խորհրդից Լորիս Մինասեանը: Հարկ է նշել, որ Կ. Խ. կողմից կազմակերպւել էր նախապատրաստական դասընթացներ հայոց լեզւի, գրականութեան, պատմութեան եւ մշակոյթի պատմութեան առարկաներից: Դասընթացները վարեցին Աղաւնի Մինասեանը եւ Նորվան Միքայէլեանը: 

Յաջողութիւն ենք մաղթում մեր սիրելի աշակերտներին:

 

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

03.08.2019

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան
    «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան

    Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

  • «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը
    «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը

    Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

  • «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով
    «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով

    Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։