Հա

Համայնք

21/08/2019 - 08:00

Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Ռաշտ եւ Անզալիում

Ս. Աստւածածնի Վերափոխման տօնն իր էութեամբ եւ խորհրդով խորը քրիստոնէական կրօնի վարդապետութիւն բովանդակելու պատճառով մեր եկեղեցու Սրբազան Հայրերի կողմից ներառւել է եկեղեցու հինգ մեծ (տաղաւար) տօների ցանկում:

Ս. Աստւածածնի Վերափոխման տօնն իր էութեամբ եւ խորհրդով խորը քրիստոնէական կրօնի վարդապետութիւն բովանդակելու պատճառով մեր եկեղեցու Սրբազան Հայրերի կողմից ներառւել է եկեղեցու հինգ մեծ (տաղաւար) տօների ցանկում:

Այս ուրախալի առիթով նախորդ տարիների սովորութեան համեմատ, այս տարի եւս թւականիս 15 եւ 16 օգոստոսին, Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի կողմից, ուխտագնացութիւն կազմակերպւեց դէպի Ռաշտ-Անզալի: Թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին ընկերակցում էին շրջանի այցելու հովիւ՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը: Խմբին մասնակցում էր նաեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ՝ Վահէ Թարոյեանը:

Շուրջ 40 ուխտաւորներից բաղկացած հանրակառքը հինգշաբթի առաւօտ կանուխ ճանապարհւեց դէպի Ռաշտ:

Սրբազան Հօրն Ռաշտի մուտքին դիմաւորւեց Ռաշտի եւ Անզալիի եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնների կողմից եւ ապա ուղղւեց դէպի եկեղեցի, ուր ուխտաւորների ներկայութեամբ կատարեց կանոնական աղօթքը եւ նրանց փոխանցեց իր հայրական պատգամը: Ապա դպրոցի սրահում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

Կէսօրւայ ճաշը դպրոցի սրահում միասնաբար կիսեցին, որի ընթացքին տեղի ունեցան բաժակաճառութիւն, խմբերգ, մեներգ եւ ասմունք: Աւարտին Սրբազան Հայրն իր հերթին գնահատեց Ռաշտի փոքրաթիւ համայնքը եւ յատկապէս եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամների անձնազոհ աշխատանքն ու ծառայութիւնը:

Երեկոյեան ուխտաւորները մեկնեցին դէպի Անզալի:

Ուրբաթ առաւօտեան ժամը 10:30-ին Անզալիի Ս. Աստւածածին մատուռի մէջ մատուցւեց հանդիսաւոր եպիսկոպոսական պատարագ ձեռամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի:

Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձաւ Ս. Կոյս Մարիամի առաքինութեանց մասին եւ վեր բերեց նրա մայրութիւնը իբրեւ տիպար եւ բարձրագոյն օրինակ բոլոր մայրերին: Իր քարոզում անդրադարձաւ նաեւ վերափոխման կապւած ազգային աւանդութիւնների եւ ի մասնաւորի խաղողի օրհնութեան արարողութեանը եւ դրա տօնին առնչւելու իմաստին եւ կարգաւորմանը:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ աւանդական խաղողօրքնէքը, որից յետոյ ուխտաւորները եկեղեցու բակում հիւրասիրւեցին:

Երեկոյեան, Սրբազանը հիւր եղաւ եկեղեցադպրոցական հոգաբարձութեան ատենապետ՝ Ասպետ Սիմոն Տէր-Յովսէփեանին եւ շաբաթ առաւօտեան Սրբազան Հայրն իր ուղեկիցներով վերադարձաւ Թեհրան:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Գնահատանքի հանդիպում
    Գնահատանքի հանդիպում

    Կիրակի սոյն թւականի մայիսի 31-ի երեկոյեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորութեամբ, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի, թեմիս Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի եւ խորհրդի անդամների ներկայութեամբ, ազգ. առաջնորդարանի դահլիճում կայացաւ երկու նստաշրջան եւ ութ շարունակական տարիներ Իրանի Իսլ. խորհրդարանում, որպէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ժողովրդանւէր եւ հայրենանւէր ծառայութիւն մատուցած՝ դոկտ. Կարէն Խանլարեանի գնահատանքի հանդիպումը։

  • Քորոնաժահր համաճարակից յետոյ
    Քորոնաժահր համաճարակից յետոյ

    Քորոնաժահր համաճարակի յայտնութիւնից յետոյ, մարդկութիւնը անակնկալօրէն եւ անսպասելի կերպով կեանք ու մահ կոչւած իրականութեան դէմ յանդիման գտաւ ինքն իրեն։ Աստւածապարգեւ կեանքը գիտակից մարդ արարածի համար մեկնակէտ է, որ նա իր աստւածահաճ ընթացքով կարողանայ յաղթել մահւան։

  • Հանրապետական մաղթանք Ս. Սարգիս եկեղեցում Հայաստանի Հանրապետութեան 102-ամեակի առիթով
    Հանրապետական մաղթանք Ս. Սարգիս եկեղեցում Հայաստանի Հանրապետութեան 102-ամեակի առիթով

    Սրանից 102 տարիներ առաջ հայ ժողովուրդը Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում մղած գոյամարտերում հիմքը դրեց Անկախ Հայաստանի պետականութեան:

  • Փառք ու պատիւ Մայիս 28-ի կերտողներին
    Փառք ու պատիւ Մայիս 28-ի կերտողներին

    Հայ ժողովրդի տասնեակ հազար տարիների կեանքը յատկանշւած է պայքարներով. պայքար՝ յանուն ազատութեան, պայքար՝ յանուն Հայրենիքի պաշտպանութեան. պայքար՝ յանուն խաղաղ ու աշխատունակ կեանքի. պայքար՝ յանուն ստեղծագործող կեանքի եւ վերջապէս պայքար՝ յանուն յաւերժի։

  • Թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի մասնակցութիւնը Ասիայի Եկեղեցիների խորհրդի քարտուղարութեան կազմակերպած հարցազրոյցին եւ աղօթքին
    Թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի մասնակցութիւնը Ասիայի Եկեղեցիների խորհրդի քարտուղարութեան կազմակերպած հարցազրոյցին եւ աղօթքին

    Ասիայի Եկեղեցիների խորհրդի Ընդհանուր քարտուղարութիւնը մայիս ամսւայ ընթացքին կազմակերպեց առ ցանց հարցազրոյցների մի շարք քորոնաժահր համաճարակի առիթով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։