Հա

Համայնք

29/08/2019 - 11:30

Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսի այցը ազգային առաջնորդարան

Չորեքշաբթի, թւականիս 28 օգոստոսի կէսօրից յետոյ ժամը 13։00-ին Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսը, որը Իրանում հիւրն էր Իրանի հոգեւոր փաստագրական ֆիլմեր նկարահանող Սիդէ ընկրեութեան, այցելեց թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին։

Սրբազան Հայրը եղբայրական ջերմ սիրով իր գրասենեակում ընդունեց հոգեւոր հօրը եւ նրան ընկերակցող Սիդէ ընկերութեան անձնակազմին։

Հանդիպման ընթացքին Սրբազան Հայրը եւ Մալխազ հոգեւոր հայրը մտքեր փոխանակեցին ըստ Աւետարանական փաստարկումների եկեղեցու կեանքի հետ առնչւած այժմէական հարցերի, որոնցից է իգական սեռի եկեղեցում եւ եկեղեցական արարողութիւններին մասնակցելու հարցը եւ այս առիթով իր ուրախութիւնը յայտնեց, որ Թեհրանի հայոց թեմում սարկաւագուհու ձեռնադրութիւն է կատարւել։ Ապա Մալխազ հոգեւոր հայրը, որպէս յուշանւէր վրացական գաւաթ փոխանցեց Սրբազան Հօրը։ Ապա այցելեց Ս. Սարգիս Մայր եկեղեցի եւ առանձնական աղօթք կատարելուց յետոյ գոհունակութեամբ թողեց առաջնորդարանը։

Յայտնենք, որ Մալխազ եպիսկոպոսը միջ-եկեղեցական յարաբերութեան շրջագծում բազմիցս հանդիպել է Սրբազան Հօր հետ՝ Զիմբաբւէում, Բուսանում (Հարաւային Կորէա) եւ Հայաստանում։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։