Հա

Համայնք

07/09/2019 - 12:30

Թումանեանը ժամանակակիցների յուշերում

Իրանահայ Գրողների միութեան նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ սեպտ. 5-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրի սրահում տեղի ունեցաւ գրական ձեռնարկ՝ «Թումանեանը՝ ժամանակակիցների յուշերում» խորագրով՝ նւիրւած բանասեղծի ծննդեան 150-ամեակին:

Իրանահայ Գրողների միութիւնից տեղեկանում ենք, որ նոյն միութեան նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ սեպտ. 5-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրի սրահում տեղի ունեցաւ գրական ձեռնարկ՝ «Թումանեանը՝ ժամանակակիցների յուշերում» խորագրով՝ նւիրւած բանաստեղծի ծննդեան 150-ամեակին:

Օրւայ նիւթը ներկայացրեց Աշխէն Եղիայեանը՝ քաղւածքներ ընթերցելով Թումանեանի կնոջ՝ Օլգայի, Աւ. Իսահակեանի, Վ. Թոթովենցի, Զ. Եսայեանի եւ այլ ժամանակակիցների յուշերից: Նաեւ, Լիդա Բերբերեանը հատւածներ ներկայացրեց իր մօր յուշերից, երբ Թումանեանի Վան կատարած այցի առիթով, որպէս աւարտական դասարանի աշակերտուհի, ներկայ է գտնւել կազմակերպւած փառաշուք երեկոյթին:

Ելոյթ ունեցան Ռուբէն Շահբազեանը՝ Թումանեանի քառեակների արտասանութեամբ, Վարանդը՝ Թումանեանին նւիրւած գրած բանաստեղծութեան ընթերցմամբ եւ Օֆիկ Մելիքեանն ու Զօրիկ Ֆարհադեանը՝ զուգերգելով Թումանեանի խօսքերով յօրինւած «Հայրենիքիս հետ» երգը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։