Հա

Համայնք

14/10/2019 - 11:30

Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնը

Շաբաթ 12 հոկտեմբեր 2019-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանը։ 

Հայ եկեղեցու տօնացոյցում եւ սրբոց տօների ոսկեայ շղթայի ադամանդակուր օղակն է կազմում մեր եկեղեցու թարգմանիչների տօնը, որը տօնն է Հայ Մշակոյթի, տօնն է քրիստոնէական հաւատքի ու ազգային ոգու միացման ու համատեղ արարման մեր ժողովրդի կեանքի արգասաբեր դաշտում։

Սոյն առիթով, շաբաթ 12 հոկտեմբեր 2019-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանը։ 

Քարոզի ընթացքում քահանայ հայրը Թարգմանչաց տօնի խորհուրդը բացատրեց ներկաներին եւ շեշտեց հայերէն լեզւի կարեւորութիւնը:

Ս. պատարագին ներկայ էին քահանայից դասը, շրջանի մի քանի պատգամաւորներ եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ:

Յաւարտ ս. պատարագի եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով Եկեղեցական խորհուրդը յատուկ հիւրասիրութիւն էր կազմակերպել:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։