Հա

Համայնք

21/10/2019 - 10:00

Հայ մշակոյթին նւիրւած բանախօսութիւն Իրանահայ գրողների միութիւնում

Հինգշաբթի, հոկտեմբերի 17-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, տեղի ունեցաւ Իրանահայ գրողների միութեան (ԻԳՄ) նախաձեռնութեամբ՝ Հայ մշակոյթի տօնին նւիրւած բանախօսութիւն: Բանախօսեց բանաստեղծ, մտաւորական, Իրանահայ գրողների միութեան անդամ՝ Տիգրան Պօղոսեանը հետեւեալ բնաբանով՝ «Արժեւորենք հայ մշակոյթը, ապրենք ու գոյատեւենք նրանով»:

Հինգշաբթի, հոկտեմբերի 17-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, տեղի ունեցաւ Իրանահայ գրողների միութեան (ԻԳՄ) նախաձեռնութեամբ՝ Հայ մշակոյթի տօնին նւիրւած բանախօսութիւն: Բանախօսեց բանաստեղծ, մտաւորական, Իրանահայ գրողների միութեան անդամ՝ Տիգրան Պօղոսեանը հետեւեալ բնաբանով՝ «Արժեւորենք հայ մշակոյթը, ապրենք ու գոյատեւենք նրանով»:

 

Բանախօսի կենսագրականը

Տիգրան Պօղոսեանը ծնւել է 1946 թւին Մասջէդ-Սոլէյման քաղաքում: Բարձրագոյն ուսումը ստացել է Սպահանի պետական համալսարանի հայոց լեզւի ու գրականութիւն ֆակուլտետում եւ աւարտել՝ 1970 թւին: 1970-96 թթ. հայոց լեզու եւ գրականութիւն է դասաւանդել Ահւազի ու Թեհրանի հայոց դպրոցներում: 1982-2015թթ. Իրանի Իսլ. Հանրապետութեան ռադիօհեռուստատեսութեան հայերէն ռադիօժամում պաշտօնավարել է որպէս թարգմանիչ, հաղորդավար եւ գլխաւոր խմբագիր: Այդ հիմնարկում 1999 թ. ճանաչւել ու պարգեւատրւել է որպէս օրինակելի պաշտօնեայ:

Պետական երկարամեայ ծառայութեան կողքին, Տիգրան Պօղոսեանը զբաղւել է գրական ստեղծագործական ու թարգմանական աշխատանքով: Նրա քերթւածքներն ու թարգմանութիւնները լոյս են տեսել «Ալիք» օրաթերթում ու նրան կից լոյս տեսնող գրական հանդէսում, սփիւռքեան, հայաստանեան եւ իրանական մամուլում: Ներկայացւել է նաեւ «Սփիւռքահայ արդի գրականութիւն» (1994 թ. ԱՄՆ), «Իրանահայ դարավերջի գրողներ» (1999 թ. Թեհրան) եւ «Արդի հայ քնարերգութիւն», Բ. հատոր (2010 թ.Երեւան) ժողովածուներում: Նրա պարսկերէն թարգմանութեամբ, 2014-ին լոյս է տեսել հայրենի բանաստեղծ՝ Յովիկ Հովէեանի «Քամիների վերադարձը» բանաստեղծութիւնների ժողովածուն (Աֆրազ հրատ.):

 

Բանախօսութիւն

Բացման խօսքում միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանը անդրադարձաւ Սուրբ Թարգմանչաց տօնին, որ նշւում է որպէս Հայ մշակոյթի տօն, ապա ներկայացնելով բանախօսի հակիրճ կենսագրականը, նրան հրաւիրեց օրւայ նիւթը ներկայացնելու:

Տիգրան Պօղոսեանը դասագրքերից բոլորին ծանօթ «Մեր դպրոցը» բանաստեղծութեան հետեւեալ տողերով սկսեց իր խօսքը.

«Մեր դպրոցը մի սուրբ տաճար,

Մեր դպրոցը վառ կանթեղ,

Հալածում է մութն ու խաւար,

Լոյս է սփռում ամէն տեղ»:

 

Բանախօսը անդրադարձաւ այդ սուրբ տաճարից շողացող լոյսի անմար աղբիւրին՝ Մեսրոպ Մաշտոցի սրբազան գործին, որի շնորհիւ յաւերժական լոյս է սփռւել հայ ժողովրդի հոգում: Նրա խօսքով՝Մաշտոցը յաւերժաշող այն արեւն է, որ 1600 տարի առաջ, ծագեց հայոց երկնակամարում եւ եթէ նա չջերմացնէր մեր հոգին, մենք շատ վաղուց վերացած պիտի լինէինք աշխարհի բեմահարթակից, ինչպէս Պ. Սեւակն է ասել՝ նա անմահացաւ, որ մենք անմահանանք:

Բանախօսն իր խօսքում դիպուկ մէջբերումներ անելով մեր մեծանուն բնաստեղծների՝ Չարենցի, Սեւակի, Սիլւա Կապուտիկեանի, Տէրեանի եւ ուրիշների յայտնի տողերից, գնահատեց ու փառաբանեց Մաշտոցի տաղանդի արգասիքը, նրան բնութագրեց որպէս մեծ քաղաքագէտ հայոց պատմութեան համատարած ֆոնի վրայ, ում շնորհիւ հայ ժողովուրդը գոյատեւել ու գոյատեւում է՝ յաղթահարելով իր ճամբին գոյութիւն ունեցող անթիւ մահերի: Հայի տեսակը կոչւած է եղել յաւերժի ճաբորդ լինելու Երկիր մոլորակի վրայ,- ամփոփեց նա:

Բանախօսն իր խօսքն աւարտեց արտասանելով Համօ Սահեանի բանաստեղծութեան հետեւեալ հատւածը.

«Մեր լեզուն մեր խիղճն է դա,

Սորբ հացը մեր սեղանի,

Մեր հոգու կանչն է արդար

Ու համը մեր բերանի:

 

Նա պիտի մեր առաջին

Ու վերջին սէրը լինի,

Ի՞նչ ունենք էլ աշխարհում,

Որ այսքան մերը լինի»:

 

Ներկաներից խօսք առաւ արձակագիր Նազար Շահվերդեանը: Նա ակնարկեց Տիգրան Պօղոսեանի բանաստեղծութեան իւրայատկութիւններին՝ որպէս նմոյշ մէջբերելով մի քանի տողեր, որոնք խօսում են այդ մասին:

Վերջում միութեան նախագահը բարձր գնահատելով Տիգրան Պօղոսեանի ներկայացրած բովանդակալից բանախօսութիւնը, միութեան անունից շնորհակալագիր յանձնեց նրան:

 

Իրանահայ գրողների միութիւն

Յարակից լուրեր

  • Վարանդի «Բերդաքաղաքը» գրքի շնորհանդէսը
    Վարանդի «Բերդաքաղաքը» գրքի շնորհանդէսը

    Իրանահայ գրողների միութեան հերթական ձեռնարկների շարանում, հինգշաբթի, յունւարի 30-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, տեղի ունեցաւ 2018-ին Երեւանում լոյս տեսած բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաքը» կամ «Շանթն Իրանում» վէպ-պոէմի շնորհանդէսը:

  • ԻԳՄ-ում Յովիկ Մինասեանը ներկայացրեց՝ նիւթեր իրանահայ անցեալից
    ԻԳՄ-ում Յովիկ Մինասեանը ներկայացրեց՝ նիւթեր իրանահայ անցեալից

    Հինգշաբթի, դեկտեմբերի 5-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, տեղի ունեցաւ Իրանահայ գրողների միութեան հերթական ձեռնարկը` «Նիւթեր իրանահայ անցեալից» խորագրով: Ելոյթ ունեցաւ բազմաթիւ բանասիրական հետազօտութիւնների հեղինակ, միութենական Յովիկ Մինասեանը:

  • Շարիս Մելքոմ Աբգարի ելոյթը Իրանահայ գրողների միութիւնում
    Շարիս Մելքոմ Աբգարի ելոյթը Իրանահայ գրողների միութիւնում

    Իրանահայ գրողների միութեան նախաձեռնութեամբ, հինգշաբթի, նոյ. 14-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, ելոյթ ունեցաւ շնորհալի ստեղծագործող, միութենական Շարիս Մելքոմ Աբգարը: Ներկայ էին վերապատելի Սերգէյ Շահվերդեանը, դոկտ. Միշէլ Աղամալեանը, Վազրիկ Սաֆարեանը եւ գրականութեամբ հետաքրքրւող ազգայիններ:

  • Անիրաււածների դիմակերտիչը. Բանախօսութիւն ԻԳՄ-ում
    Անիրաււածների դիմակերտիչը. Բանախօսութիւն ԻԳՄ-ում

    Իրանահայ գրողների միութեան նախաձեռնութեամբ, հինգշաբթի, հոկտեմբերի 31-ին, «Ռոստոմ» համալիրի սրահում տեղի ունեցաւ բանախօսական երեկոյ՝ նւիրւած ծագումով իրանահայ, հայրենի արձակագիր Աբիգ Աւագեանին:

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 12 հոկտեմբեր 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։