Հա

Համայնք

23/10/2019 - 16:00

«Հայ կին» միութիւնը՝ «Ալիք»-ում

Երէկ՝ հոկտեմբերի 22-ին «Ալիք»-ը հիւրընկալեց «Հայ կին» միութեան վարչութեանը եւ անդամներին, որոնք մօտկից ծանօթացան մամուլի աշխատանքներին, խնդիրներին եւ տպագրական գործերին:

«ԱԼԻՔ» - 2019-ի տարեսկզբին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը յայտարարեց Հայ մամուլի տարի: Հայ մամուլ, որը ի մասնաւորի՝ սփիւռքեան պայմաններում միշտ ունեցել է իր ուրոյն դերը հայապահպանման ի խնդիր:

Հայ մամուլի տարին լաւագոյն առիթն է հանդիսացել, որպէսզի տարեսկզբից, 88-ամեայ «Ալիք»-ը հիւրընկալի Թեհրանի հայկական միութիւնների, տարբեր հասարակական, համայնքային կառոյցների եւ մշակութային-կրթական միաւորների ներկայացուցիչներին: Այս շրջագծում, երէկ՝ հոկտեմբերի 22-ին «Ալիք»-ը հիւրընկալեց «Հայ կին» միութեան վարչութեանը եւ անդամներին, որոնք մօտկից ծանօթացան մամուլի աշխատանքներին, խնդիրներին եւ տպագրական գործերին:

Հիւրերին ողջունելով՝ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը կարեւորութեամբ անդրադարձաւ հայ մամուլի սփիւռքեան դերակատարութեանը: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ միութիւն-հասարակութիւն-մամուլ անվերապահ կապի անհրաժեշտութեանը:

Հանդիպման ընթացքում «Ալիք»-ի ներքին վարիչ Արգիշտի Թովմասեանը անդրադարձաւ օրաթերթի տպագրական աշխատանքներին եւ առգոյ դժւարութիւններին ու ընթացիկ հարցերին: Հիւրերը այցելեցին նաեւ «Ալիք» կայքէջի բաժին, ծանօթանալով կայքէջի աշխատանքներին: «Ալիք»-ը շնորհակալութիւն է յայտնում «Հայ կին» միութեանը՝ այցի, միութենականների առաջարկութիւնների, յայտնած տեսակէտների եւ խրախուսիչ նւիրատւութեան համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։