Հա

Համայնք

26/10/2019 - 13:40

Թ.Հ.Թ.Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ Հայ ուսուցչին եւ Մշակոյթի տօնին նւիրւած հանդիսութիւն

Մի քանի տարի է ինչ գեղեցիկ աւանդոյթ է դարձել Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօնի առիթով, նախաձեռնութեամբ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի՝ կազմակերպել միջոցառում եւ գնահատել հայ ուսուցչի անխոնջ աշխատանքը:

«ԱԼԻՔ» - Կ. Դ.- Մի քանի տարի է ինչ գեղեցիկ աւանդոյթ է դարձել Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօնի առիթով, նախաձեռնութեամբ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի՝ կազմակերպել միջոցառում եւ գնահատել հայ ուսուցչի անխոնջ աշխատանքը:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնած յիշեալ ծրագիրը իրականացաւ հինգշաբթի, հոկտեմբերի 24-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում: Ծրագիր, որի հիմնական դերակատարներն էին նոր սերունդի ներկայացուցիչները, այն նւիրելով իրենց դաստիարակներին:

Հանդիսութեան սկզբում Տէրունական աղօթքը հնչեցրեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախումբը, ղեկավարութեամբ՝ Արփի Սիմրոջեանի եւ դաշնակահար Ալին Թաշճեանի եւ ընթացքում իրականացրեց եւս կտորներ: Հանդիսութիւնը զուգորդւած էր գեղարւեստական կատարումներով, եւ ուսումնական անցեալ տարեշրջանում հանգստի կոչւած միակ ուսուցչուհի Հիլդա Յարութիւնեանին գնահատելով, որի գնահատականը յանձնւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանի միջոցով: Ընթացքում ընթերցւեց Կրթական խորհրդի խօսքը, ցուցադրւեց Ռեբեկա Վարդանեանի Կրթական խորհրդի անցեալ մէկամեայ աշխատանքային տեսաֆիլմը: Քանի որ այս տարի նւիրւած է Կոմիտասի, Յ. Թումանեանի, Լեւոն Շանթի եւ Երւանդ Օտեանի ծննդեան 150-ամեակներին, ուրեմն գեղարւեստական բաժնի կատարումների հիմքը կազմում էր նրանց գործերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։