Հա

Համայնք

26/10/2019 - 13:50

Երեկոյ՝ նւիրւած Կոմիտասին

Մեծն Կոմիտասի ծննդեան 150-ամեակին նւիրւած միջոցառումների շարանում, երէկ երեկոյեան իւրայատուկ երեկոյ էր կազմակերպւել Հայ հասարակական միութեան «Հայ Ակումբ»-ի սրահում:

«ԱԼԻՔ» - Կ. Դ.- Մեծն Կոմիտասի ծննդեան 150-ամեակին նւիրւած միջոցառումների շարանում, երէկ երեկոյեան իւրայատուկ երեկոյ էր կազմակերպւել Հայ հասարակական միութեան «Հայ Ակումբ»-ի սրահում:

Հանդիսութիւնը կատարելապէս նւիրւած էր Կոմիտասին եւ Թենի Յակոբեանը (Տէր-Սարգսեանը), Թեմա Յակոբեանը եւ Բեթինա Յովսէփեանը իրենց խմբական եւ անհատական կատարումներով հանդիսատեսին հրամցրին Կոմիտասի մշակումները: Մէկժամեայ միջոցառմանը դաշնամուրային թէ՛ առանձին կատարումներով, եւ թէ՛ եռեակ կատարողներին ընկերակցելով հանդէս եկաւ Նարեկ Աբրահամեանը:

Հանդիսութեանը ներկայ էին՝ Իրանում հաւատարմագրւած մի շարք երկրների դեսպաններ կամ դիւանագիտական ներկայացուցիչներ, ինչպէս Ռուսաստանի Դաշնութեան դեսպանը, ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչները, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների եւ «Ալիք» հաստատութեան  ներկայացուցիչները, քահանայ հայրեր եւ երաժշտասէր հանդիսատես:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։