Հա

Համայնք

02/11/2019 - 14:40

Աշխատանքային այցով Թեհրանում է ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանը

ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանը երէկ աշխատանքային այցով ժամանել է Թեհրան:

Նախարարը երէկ հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 

«ԱԼԻՔ», Ա. Է. - ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանը երէկ աշխատանքային այցով ժամանել է Թեհրան:

Բարձրաստիճան պաշտօնեան մասնակցում է նոյեմբերի 1-3-ը կայացող էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդէսին: Իմիջիայլոց այցի ընթացքում նախատեսւած են նաեւ նախարար Պապիկեանի հանդիպումները ԻԻՀ գործընկեր գերատեսչութիւնների ղեկավարների, մասնաւորապէս՝ էներգետիկայի, նաւթի, ճանապարհների եւ քաղաքաշինութեան, ներքին գործերի նախարարների հետ:

Այս այցի շրջանակներում երէկ երեկոյեան գերատեսչութեան ղեկավարը հանդիպեց թեհրանահայ համայնքի ներկայացուցիչներին: Մինչ հանդիպումը նախարարի գլխաւորած պատւիրակութիւնը շրջեց «Արարատ» մարզաւանի տարածքում, ծանօթացաւ մարզաւանի բազմաբնոյթ հնարաւորութիւններին, որից յետոյ արդէն Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Մեջլումեան» սրահում տեղի ունեցաւ նախատեսւած հանդիպումը:

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը ողջունելով ներկաներին, հանդիպման սկզբում խօսեց նախարարի եւ նրա գլխաւորած պատւիրակութեան այցի նպատակների եւ ընդհանուր առմամբ գործառոյթների մասին: Նախարար Պապիկեանը իր խօսքում բարձր գնահատեց մեր համայնքի ունեցած դերակատարութիւնը եւ ներդրումը Հայաստանի բարգաւաճման եւ հզօրացման գործընթացում:

Ընդունելութեանը խօսքերով հանդէս եկան ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանը, ինչպէս նաեւ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Թովմաս Թովմասեանը եւ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը:

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի փոխատենապետ Վահիկ Աղաքեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտգ. Նորայր Արամեանը, Իրան-Հայաստան Առեւտրական պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի ԿՎ–ի նախագահ Հարմիկ Զովէլեանը եւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան աշխատակազմը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։