Print this page
10/11/2019 - 14:20

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը ցաւակցում է

Թ. Հ. Թ. առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, Իրանի Ատրպատական նահանգում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի առիթով ցաւակցական հաղորդագրութիւն է յղել, որտեղ մասնաւորապէս ասւած է.-

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

 

Թ. Հ. Թ. առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, Իրանի Ատրպատական նահանգում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի առիթով ցաւակցական հաղորդագրութիւն է յղել, որտեղ մասնաւորապէս ասւած է.-

Լուրերից իմացանք Ատրպատականի նահանգում պատահած աղէտալի երկրաշարժի մասին, որը խլեց 6 անմեղ հայրենակիցների կեանքը եւ պատճառ դարձաւ աւելի քան 500 վիրաւորների:

Դժբախտաբար, բնութեան աղէտների առաջն առնել չի կարելի: Մեզ մնում է մեր հաւաքական ճիգով զօրավիգ կանգնել այն ընտանիքներին, որոնք դժբախտաբար այս պատահարից տուժեցին:

Այս առիթով մեր ցաւակցութիւնն ենք յայտնում երկրի հոգեւոր առաջնորդ՝ այաթ. Ալի Խամենէիին, Հանրապետութեան նախագահին եւ Ատրպատականի պատկան իշխանութիւններին, ինչպէս նաեւ տուժած ընտանիքներին:

Աղօթում ենք զոհերի հոգիների խաղաղութեան եւ վիրաւորեալների շուտափոյթ ապաքինման համար:

 

Աղօթարար՝

Սեպուհ արք. Սարգսեան

Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

10 նոյեմբերի 2019 

Թեհրան

Յարակից լուրեր