Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, երէկ, նոյեմբերի 11-ին հաստատութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր հերթական դասախօսական երեկոյ «Սիրիայի Քուրդստանի իրադարձութիւնները Թուրքիայի յարձակումից յետոյ» խորագրով: Օրւայ դասախօս էր հրաւիրւել Թեհրանի Պետական համալսարանի քաղաքականագիտութեան ամբիոնի դասախօս դոկտ. Ջաֆար Հաղփանահը:
«ԱԼԻՔ» - Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, երէկ, նոյեմբերի 11-ին հաստատութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր հերթական դասախօսական երեկոյ «Սիրիայի Քուրդստանի իրադարձութիւնները Թուրքիայի յարձակումից յետոյ» խորագրով: Օրւայ դասախօս էր հրաւիրւել Թեհրանի Պետական համալսարանի քաղաքականագիտութեան ամբիոնի դասախօս դոկտ. Ջաֆար Հաղփանահը:
Սկզբում դասախօսին ներկայացրեց Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը հրաւիրելով դասախօսին:
Դոկտ. Հաղփանահը ներկայացնելով քրդական համայնքներին, անդրադարձաւ ԱՄՆ-ի զօրքերի Սիրիայից նահանջից յետոյ Թուրքիայի Սիրիա յարձակմանը եւ քննարկեց յարձակման տարածաշրջանային հետեւանքները: Նա ընդգծեց, որ Թուրքիան իր վկայականում ունի նման յարձակումների եւ քայլերի անցեալ հէնց քուրդերի առումով, սկսած 1930 թւականից եւ անդրադարձաւ Թուրքիայի կողմից Իրաքում ունեցած յենակների մասին հակառակ Իրաքի կենտրոնական իշխանութեան: Նա ապա անդրադարձաւ տարածաշրջանային խնդիրներում զանազան երկրների դերակատարութեանը: Դասախօսը ընդգծեց, որ այդ տարածաշրջանի ներկայ իրավիճակի առումով դերակատար է Եփրատի արեւելեան տարածքի բնական հսկայ աղբիւրների առկայութիւնը եւ այդ աղբիւրների օգտագործման հարցը: Դասախօսը իր ելոյթի ընթացքում նշեց, որ Թուրքիան իր յարձակումների ժամանակ ընդհանրապէս օգտագործում է ոչ թուրք զինեալների եւ այդ թւում ինչու չէ նախկին ԴԱԷՇ-ականների, որոնք ֆինանսաւորւում են մի շարք երկրների կողմից եւս, Ռասոլէյնում իրականացւած գործողութիւնը նրանց իրականացրած գործողութեան մի նմուշ էր «Սիրիայի ազգային բանակ» անունով: Դասախօսը մանրամասն ներկայացրեց ընթացող իրավիճակը եւ անդրադարձաւ Թուրքիայի առաջիկայ նպատակների մասին: Դասախօսը անդրադարձաւ նաեւ որոշ երկրների երկւակի մօտեցումներին եւ իրենց հետապնդած երկարատեւ նպատակներին, ինչպէս ԱՄՆ-ին, որոնք տարածաշրջանին նայում են իրենց շահերի եւ ոչ թէ ժողովրդի շահերի դիտանկիւնից: Նա նշեց, որ նման երկրների շահերի առումով այս անգամ զոհ հանդիսացան քուրդերը:
Դասախօսը նաեւ անդրադարձաւ այն հետեւանքների մասին, որ Թուրքիայի քայլերը կարող են թողնել Թուրքիայի ներքին քաղաքական կեանքում:
Դասախօսը վերջում աւելացրեց, որ դժւար թէ նման խնդիրների, որոնք ունենք մշակութային, քաղաքական եւ պատմական ակունքներ, ռազմական լուծում տալ:
Ելոյթից յետոյ ներկաները հարցեր ուղղեցին: