Հա

Համայնք

13/11/2019 - 16:00

Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը. Ներկայացւեց Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրօնական խորհուրդների երկամեայ ծրագրերը

Երէկ, նոյեմբերի 12-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում մեկնարկեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը շարունակւելու է նաեւ այսօր: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը յետվիրահատական ապաքինման շրջանը անցկացնելու բերումով ներկայ չէր երէկւայ նիստին եւ նրան էր փոխարինել Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ, նոյեմբերի 12-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում մեկնարկեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը շարունակւելու է նաեւ այսօր: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը յետվիրահատական ապաքինման շրջանը անցկացնելու բերումով ներկայ չէր երէկւայ նիստին եւ նրան էր փոխարինել Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը:

Հերթական նիստի սկզբում ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը ողջունելով նիստի գումարումը, կարեւորութեամբ անդրադարձաւ ՊԺ-ի չորս յանձնաժողովներ՝ կրթական, տնտեսական, հասարակական եւ կանոնագրի աշխատանքների մասին, ընդգծելով, որ 16-րդ ՊԺ-ն առաջին իսկ օրւանից կարեւորութեամբ է վերաբերւել յանձնաժողովների աշխատանքներին եւ փորձել նրանց տեսակէտների հիմամբ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հետ համայնքային աշխատանքները հունաւորել: Նա այդ ոլորտում տնտեսական յանձնախմբերի արդիւնաւէտ աշխատանքներից համարեց «Զանգ» ընկերութեան առումով ուսումնասիրութիւնը եւ այդ հիմամբ իրականացւած դրական քայլը: Ատենապետը ընդգծեց, որ անհրաժեշտ է օր առաջ իրականացնել ՊԺ-ի հաստատւած կէտերը եւ կարեւորեց հետեւեալը, թէ ինչպէս հետամուտ լինել ՊԺ-ի հաստատումները իրականացնելու համար, ի մասնաւորի՝ առաջիկայ մէկ տարւայ ընթացքում, որից յետոյ իր աւարտին է հասնելու 16-րդ ՊԺ-ի շրջանը: Նա որպէս ժողովի հաստատած եւ մինչ օրս չիրականացած հանգամանք, նշեց հետեւեալը, որ անհրաժեշտ է նաեւ կեանքի կոչել ժողովի կողմից հաստատւած թեմի առաջնորդի համայնքում իր ծառայութեան 20-ամեակի առիթով յանձնախումբ, եւ այդ ուղղութեամբ լծւել աշխատանքի: Ատենապետը կարեւորեց մի շարք հարցերի աւելի արագ քննարկումները, ինչպէս նախահաշւի հաստատումը, հաստատւած ծրագրերի իրականացումը եւ առաջիկայ գործունէութեան քննարկումը, որոնց արդիւնքում աւելի արդիւնաւէտ կընթանան աշխատանքները: Այս բաժնում պատգամաւորները ներկայացրին իրենց տեսակէտները, առաջադրանքները, աշխատանքները աւելի արդիւնաւէտ դարձնելու նպատակով: Ժողովում նաեւ անդրադարձ եղաւ ՊԺ-ի հերթական նիստերի մի քանի անգամ յետաձգումների պատճառների մասին, ի շարս ամառային արձակուրդները, նոր մարմինների եւ խորհուրդների ցանկերի պատրաստման ընթացքը եւ թեմիս առաջնորդի վիրահատութիւնը:

Ընթացքում ընթերցւեց ժողովին յղւած մի քանի նամակներ:

Ապա ժողովին հրաւիրւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը: Սկզբում նորընտիր Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը ժողովին ներկայացրեց խորհրդի անդամների հանգամանքները:

Ժողովը շարունակւեց Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ եւ ունկնդրեց Տ. Սահակ քհն. Խոսրովեանին, ով Կրօնական խորհրդի կողմից ներկայացրեց 2019-2021 խորհրդի երկամեայ ծրագիրը եւ ծրագրի նպատակները, որը բաղկացած էր զանազան գլուխներից, կարեւորելով նոր սերունդի մօտ ազգային- հոգեւոր դաստիարակութեան զարգացումը: Վերջում պատգամաւորները երկամեայ ծրագրի կապակցութեամբ ներկայացրին իրենց հարցադրումները, առաջարկութիւնները եւ քննարկումները եւ նշւեց, որ այս տարի գրքի հերթական ցուցահանդէսի բացը զգալի էր համայնքի կողմից, քանի որ դա լաւագոյն առիթն էր նոր սերունդին հաղորդ պահելու հայ գիր ու գրականութեանը:

Յաջորդ գլխի տակ ժողովականները ունկնդրեցին նորընտիր Թեմական խորհրդի երկամեայ ծրագիրը, որը ընթերցեց խորհրդի փոխատենապետ Արա Շահվերդեանը: Երկամեայ ծրագիրը բաղկացած էր զանազան գլուխներից: Երկամեայ ծրագրի ընթերցումից յետոյ պատգամաւորները ներկայացրին հարցումներ, որոնց պատասխանում էր Թեմական խորհուրդը:

Ժողովը շարունակւելու է այսօր, նախատեսւած օրակարգերի քննարկմամբ:

Յարակից լուրեր

  • ՀՀ Անկախութեան տօնի առիթով՝ այցելութիւն ՀՀ դեսպանատուն
    ՀՀ Անկախութեան տօնի առիթով՝ այցելութիւն ՀՀ դեսպանատուն

    Երկուշաբթի, 22 սեպտեմբերի 2020 թ.-ին՝ երեկոյեան թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ՀՀ անկախութեան 29-րդ տարեդարձի առիթով ընկերակցութեամբ Պատգամաւորական ժողովի եւ Կրօնական ու Թեմական խորհրդների ներկայացուցիչների այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւն:

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Սոյն գրութեամբ, թեմիս հաւատացեալ ժողովրդին տեղեկացնում ենք, որ չորեքշաբթի, օգոստոսի 19-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ, Կրօնական խորհուրդը մասնակցութեամբ քահանայից դասի եւ Թեհրանի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների ատենապետների, գումարեց յատուկ նիստ քննարկելու համար եկեղեցական արարողութիւններին եւ ընդհանրապէս եկեղեցիներին վերաբերող հարցեր՝ խորհրդակցութեան եւ մտքերի փոխանակման նպատակով։

  • Նւիրահաւաք՝ ի նպաստ լիբանանահայութեան «Արարատ»-ի Ս. Խաչ մատուռի շրջափակում
    Նւիրահաւաք՝ ի նպաստ լիբանանահայութեան «Արարատ»-ի Ս. Խաչ մատուռի շրջափակում

    «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում երէկ՝ օգոստոսի 10-ին կազմակերպւած նւիրահաւաքին, Թերանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս յարգել պայթիւնի հետեւանքով զոհւածների յիշատակը:

  • Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի աշխատանքները լիբանանահայութեանը օժանդակելու եւ թեհրանահայ համայնքում կորոնավիրուսից տուժածներին նպաստելու համար
    Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի աշխատանքները լիբանանահայութեանը օժանդակելու եւ թեհրանահայ համայնքում կորոնավիրուսից տուժածներին նպաստելու համար

    Բէյրութի ահաւոր պայթիւնի հետեւանքով տուժած հայկական համայնքին զօրակցելու եւ նւիրահաւաքի նպատակով՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ընդունած որոշումների մասին հեռախօսազրոյց ենք ունեցել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հետ:

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի արտահերթ նիստ՝ Լիբանանի հայ համայնքին զօրակցելու կապակցութեամբ
    Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի արտահերթ նիստ՝ Լիբանանի հայ համայնքին զօրակցելու կապակցութեամբ

    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հինգշաբթի, թւականիս օգոստոսի 6-ին, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ պրն. Նորայր Արամեանի ատենապետութեամբ, Լիբանանի հայ համայնքին զօրակցելու հնարաւոր ելքերը խորհելու եւ նախապատրաստական քայլեր ձեռնարկելու օրակարգով, արտահերթ նիստ գումարեց ազգային առաջնորդարանի դահլիճում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։