Հա

Համայնք

30/11/2019 - 14:30

Պրոֆ. Գէորգ Կարապետեանը արժանացել է «Ալամէ Թաբաթաբայի» մրցանակին

Պրոֆ. Գէորգ Կարապետեանը Իրանի էլիտարների ազգային հիմնադրամի կողմից արժանացել է «Ալամէ Թաբաթաբայի» մրցանակին:

Պրոֆ. Գէորգ Կարապետեանը Իրանի էլիտարների ազգային հիմնադրամի կողմից արժանացել է «Ալամէ Թաբաթաբայի» մրցանակին:

«Ամիրքաբիր» համալսարանի էլեկտրական ճարտարագիտութեան ճիւղի դասախօս պրոֆ. Գէորգ Կարապետեանը երկրի ականաւոր 19 դասախօսներից էր, ով «Ալամէ Թաբաթաբայի» անւամբ հինգերորդ մրցանակաբաշխութեան ժամանակ արժանացաւ մրցանակի:

Հանդիսութեանը ներկայ էին Հանր. նախագահի գիտական եւ տեխնոլոգիական հարցերով տեղակալ Սորենա Սաթարին, համալսարաններում «Վալիֆաղիհի» ներկայացուցիչը եւ տասնեակ դասախօսներ: 

Պրոֆ. Կարապետեանը մինչ օրս հեղինակել է հազար երկուհարիւր յօդւած, որոնցից աւելի քան 700-ը ներկայացւել է ներքին եւ արտաքին համագումարներում եւ աւելի քան 400 գիտա-հետազօտական յօդւածը տպագրւել է երկրի եւ արտասահմանեան  հանդէսներում: Նա ունի 15 անուն գիրք եւ թարգմանական աշխատանքներ, իսկ նրա նախագծերից 25-ը գրանցւել են յայտնագործութիւնների գրանցման կենտրոնի կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։