Հա

Համայնք

01/12/2019 - 10:30

Քահանայից դասը այցելեց Սրբազան Հօրը

Շաբաթ, 30 նոյեմբերի 2019 թւականի առաւօտեան, Սրբազան Հօր բնակարանում Թ. Հ. Թ. Քահանայից դասի ներկայութեամբ տեղի ունեցաւ հանդիպում, այցելութիւն։

Շաբաթ, 30 նոյեմբերի 2019 թւականի առաւօտեան, Սրբազան Հօր բնակարանում Թ. Հ. Թ. Քահանայից դասի ներկայութեամբ տեղի ունեցաւ հանդիպում, այցելութիւն։

Հանդիպման սկզբնական բաժնում Սրբազան Հայրը գոհաբանական խօսքեր ուղղեց առ Աստւած, որ իր օրհնութեամբ վերագտնելով իր ապաքինումը կրկին պատրաստւում է առաջնորդական եւ ծառայական իր աշխատանքը վերսկսելու Թեհրանի հայոց թեմում։

Հանդիպման ընթացքին տեղի ունեցաւ կրօնական հարցերի շուրջ քննարկումներ ու նաեւ խօսւեց Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների բարձրորակ տօնակատարութեան մասին։

Սրբազան Հայրը նաեւ անդրադարձաւ յառաջիկայ ուրբաթ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունենալիք գոհաբանական աղօթքին եւ յաւուր պատշաճի կարգադրութիւնները կատարեց։

Հանդիպման աւարտին քահանայ հայրերը բարի ապաքինում եւ քաջ առողջութիւն մաղթելով Սրբազան Հօրը հեռացան Սրբազանի բնակարանից։

 

Ազգային առաջնորհարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։