Հա

Համայնք

01/12/2019 - 10:10

Սուրբ Թադէոս եւ Բարդուղիմէոս Առաքեալների յիշատակութեան օրը՝ տօնւեց Թեհրանում

Ս. ԹադԷոսը եւ Ս. ԲարդուղիմԷոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքեալներից էին, ովքեր գալով Հայաստան` քրիստոնէութիւն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսաւորիչներ» կոչմանը: Դեռեւս քրիստոնէութեան արշալոյսին նրանք նահատակւեցին Հայաստանում:

Ս. ԹադԷոսը եւ Ս. ԲարդուղիմԷոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքեալներից էին, ովքեր գալով Հայաստան` քրիստոնէութիւն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսաւորիչներ» կոչմանը: Դեռեւս քրիստոնէութեան արշալոյսին նրանք նահատակւեցին Հայաստանում:

Առաքեալների գործունէութեան արդիւնքում 301 թ.-ին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնէութիւնը հռչակեցից իբրեւ պետական կրօն:

Յիրաւի, այս Սրբազան Առաքեալների դերը կարեւորւում է երկհազարամեայ քրիստոնեայ հայ ժողովրդի կեանքում, որը լի է հաւատով եւ ջերմեռանդ սիրով դէպի մայր եկեղեցին: Ամէն տարի սուրբ առաքեալների յիշատակութեան օրը բոլոր եկեղեցիներում մատուցւում է ս. պատարագ:

Այս տարի ըստ ամէնամեայ կարգի, ուրբաթ՝ 29 նոյեմբերին, Ս. Թադէոս եւ Բարթողիմէոս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ս. պատարագ, որը  մատուցեց արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը:

Մեծ թւով հաւատացեալ ուխտաւորներ ներկայ էին ս. պատարագին։

Քահանան իր քարոզում ողջունեց ներկայ ուխտաւոր ժողովրդին եւ մեծապէս գնահատեց իրենց խուռներամ մասնակցութիւնը ս. պատարագին:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ ջրի օրհնութիւն Ս. Գէորգ Զօրավարի աջով նաեւ եկեղեցու խորհրդը ուխտաւորների համար կազմակերպւել էր համեստ հիւրասիրութիւն։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Հայ եկեղեցու հիմնադիր առաքեալների՝ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոսի տօն
    Հայ եկեղեցու հիմնադիր առաքեալների՝ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոսի տօն

    Շաբաթ, դեկտեմբերի 3-ին տօնն էր հայոց եկեղեցու հիմնադիր սրբազան առաքեալների՝ Ս. Թադէոսի եւ Ս. Բարթուղիմէոսի:
    Նոյն օրը նաեւ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս եկեղեցու անւանակոչութեան տօնն է:
    Այս առիթով ուրբաթ, դեկտեմբերի 2-ին, Ս. Թադէոս եւ Բարթուղիմէոս եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատոյց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

  • Իրանի 48-րդ Համահայկական խաղերի 3-րդ ջահը վառւեց Թեհրանի Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցում
    Իրանի 48-րդ Համահայկական խաղերի 3-րդ ջահը վառւեց Թեհրանի Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցում

    Սեպտեմբերի 13-ին «Արարատ» մարզաւանում մեկնարկող 48-րդ Համահայկական խաղերի 3-րդ ջահը վառւեց երէկ՝ Թեհրանի Ս. Թադէոս- Բարթուղիմէոս եկեղեցում, ձեռամբ Թ. Հ. թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի: Օրւայ ջահակիրն էր թենիսի վետերան՝ Մուշեղ Ներսիսեանը:

  • Հայ Եկեղեցու հիմնադիր առաքեալների՝ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոսի տօն
    Հայ Եկեղեցու հիմնադիր առաքեալների՝ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոսի տօն

    Նոյեմբերի 28-ին տօնն է սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի եւ Բարթուղիմէոսի:
    Այդ օրը նաեւ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս եկեղեցու անւանակոչութեան տօնն է: Այս առիթով ուրբաթ, նոյեմբերի 27-ին, Ս. Թադէոս եւ Բարթուղիմէոս եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, ուր պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

  • Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եւ Ս. Գէորգ եկեղեցիների Եկեղեցական խորհուրդը զեկուցում է
    Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եւ Ս. Գէորգ եկեղեցիների Եկեղեցական խորհուրդը զեկուցում է

    Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցին ունի իր հերթական ամենամսեայ ժամերգութիւնները եւ հայկական ամիսների առաջին ուրբաթներին եկեղեցին բաց է, որտեղ հերթապահ քահանաների միջոցով կատարւում են արարողութիւններ եւ պատարագ, հաւատացեալների համար, որոնք գալիս են Թեհրանի հեռու եւ մօտիկ շրջաններից:

  • ՊԱՏՄԱԿԱՆ - Թեհրանի Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցու պատմականը
    ՊԱՏՄԱԿԱՆ - Թեհրանի Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցու պատմականը

    Ըստ եկեղեցու տօնացոյցի՝ Թադէոս-Բարթուղիմէոս առաքեալների տօնը այս տարի նոյ. 30-ին է: Այդ տօնը նաեւ Թեհրանի Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցու անւանակոչութեան տօնն է, որի առթիւ նոյ. 29-ին նոյն եկեղեցում մատուցւելու է ս. պատարագ եւ տրւելու է քարոզ: Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցու տօնի սեմին ներկայացնում ենք սոյն եկեղեցու պատմականը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։