Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի եւ իր նահատակակից ընկերների՝ Եսգրաբոսի եւ Եւրոգինէսի յիշատակի օրն է:
Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի եւ իր նահատակակից ընկերների՝ Եսգրաբոսի եւ Եւրոգինէսի յիշատակի օրն է:
Սոյն տօնը համընկնում է նաեւ Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Արդարեւ այս առիթով, թւականիս երեքշաբթի, դեկտեմբերի 3-ին համանուն եկեղեցում կատարւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ, որը մատուցեց արժ. Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեանը:
Ս. պատարագի ներկայ էին հաւատացեալների մի հոծ բազմութիւն, որոնք ժամանել էին Թեհրանի տարբեր շրջաններից եւ ծուխերից։ Վերջում հաւատացեալները յառաջ գալով՝ խոր հաւատքով եւ երկիւղածութեամբ հաղորդւեցին եւ օրհնւած ջուրն առնելով՝ խաղաղութեամբ մեկնեցին իրենց տները:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ