Հա

Համայնք

07/12/2019 - 14:20

Այցելութիւն Պանթէոն՝ նւիրւած Միացեալ եւ Անկախ Հայաստանի Հռչակագրի 100-ամեակին

ՀՅԴ «Մշակ բանւոր» քայլերգով, ահա, մեկնարկեց այս տարւայ Դուլաբի գերեզմանատան Պանթէոն այցը, ուր հանգչած են ազգային-հասարակական ու գաղափարական գործիչների աճիւնները: Քանիամեայ ընդմիջումից յետոյ, այս տարւայ յարգանքի այցը եւ հոգեհանգստեան արարողութիւնը նւիրւած էր Միացեալ եւ Անկախ Հայաստանի Հռչակագրի 100-ամեակին:

«ԱԼԻՔ», Կ.Դ. - ՀՅԴ «Մշակ բանւոր» քայլերգով, ահա, մեկնարկեց այս տարւայ Դուլաբի գերեզմանատան Պանթէոն այցը, ուր հանգչած են ազգային-հասարակական ու գաղափարական գործիչների աճիւնները: Քանիամեայ ընդմիջումից յետոյ, այս տարւայ յարգանքի այցը եւ հոգեհանգստեան արարողութիւնը նւիրւած էր Միացեալ եւ Անկախ Հայաստանի Հռչակագրի 100-ամեակին:

Ուրբաթ, դեկտ. 6-ի առաւօտեան, Պանթէոնում, ուր համախմբւած էր ազգային ոգով տոգորւած բազմութիւն, տարածքի բոլոր ազգային-գաղափարական գործիչների շիրմաքարերին, «Քրիստափոր» Պատանեկան կազմակերպութեան պատանի-պարմանուհիների եւ Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտների միջոցով տեղադրւում էր ծաղիկներ եւ խնկարկւում նրանց յիշատակը:

Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի միջոցով կատարւած հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ, ընթերցւեց 1919 թւականի Միացեալ եւ Անկախ Հայաստանի մասին Առաջին Հանրապետութեան խորհրդարանում ընդունւած Հռչակագիրը: Ապա ընթերցւեց գերեզմանատանը ամփոփւած այն ազգայինների անւանացանկը, որոնք ուղղակիօրէն դերակատարութիւն են ունեցել ՀՀ Առաջին Հանրապետութեան օրերին. խմբապետ Մարտիրոս Աբրահամեան, խմբապետ Խնկօ Ասատրեան, Համբարձում Տէրտէրեան՝ ով եղել է առողջապահութեան նախարար, Հրաչ Աւետիսեան, բժիշկ Արտաշէս Բաբալեան, գնդապետ Տիգրան Բաղդասարեան, գնդապետ Յովսէփ Բէգ-Փիրումեան, գնդապետ դոկտ. Սմբատ Եղիազարեան, Զաքար Եօլեան, Տ. Յովհաննէս աւ. քհնյ. Հաճեան, Սերգէյ Մելիք-Եօլչեան, Լեւոն Քալանթարեան, Դալի Ղազար (Ղազար Քոչարեան), Խաչիկ Մելքոմեան, Մկրտիչ Նաւասարդեան, Եղիշէ Պահլաւունի, գնդապետ Յովակ Ստեփանեան, Աղասի Վերդեան, գնդապետ Եգոր Տէր-Աւետիքեան, Յակոբ Տէր-Յակոբեան, Արմենակ Ջրաղացպանեան, Գրիգոր Մխիթարեան (Մխօ) եւ Յարութիւն Ստեփանեան:

Յարգանքի միջոցառմանը ներկայ էին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային-Կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Թովմաս Թովմասեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի, ինչպէսեւ՝ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները եւ մեծ թւով հայրենակիցներ:

Արարողութեանը որպէս բանախօս էր հրաւիրւած Արա Շահնազարեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ միջոցառմանը ներկայ եւ կազմակերպման առումով ձեռնամուխ երիտասարդներին: Նա յետդարձ հայեացք նետեց ՀՀ Առաջին Հանրապետութեան կերտմանը եւ 1919 թ.-ին ընդունւած Հռչակագրին ու ընդգծեց, որ նման միջոցառումները պատեհ առիթներ են վերանորոգելու մեր ուխտը, մեր ազգային շահերի պահպանման ի խնդիր եւ շարունակելու մեր ռահվիրաների ուղին: Նա կարեւորեց նման ուսուցանող աւանդութիւնների պահպանումը, որը համարեց ամէն մի գիտակից հայի պարտականութիւնը, դա լինի Հայաստանում, թէ Սփիւռքում: Միջոցառմանը մերթ ընդ մերթ ներկաները միասնաբար հնչեցնում էին ազգային-յեղափոխական երգեր:

Յարակից լուրեր

  • Իրանի պետական այրերի համագործակցութեամբ՝ Թեհրանի Նոր Բուրաստան եւ Դուլաբ գերեզմաններում վերանորոգչական աշխատանքներ կիրականացւեն
    Իրանի պետական այրերի համագործակցութեամբ՝ Թեհրանի Նոր Բուրաստան եւ Դուլաբ գերեզմաններում վերանորոգչական աշխատանքներ կիրականացւեն

    Թեհրանի Նոր Բուրաստան եւ Դուլաբ գերեզմաններում իրականացած մի շարք վերանորոգչական աշխատանքների ուղղութեամբ, իրենց անմիջական համագործակցութիւնը դրսեւորած Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետը եւ յարակից բաժինների պատասխանատուներ, նաեւ Թեհրանի Բեհեշթ Զահրա կազմակերպութեան տնօրէնը եւ պատկան պատասխանատուներ, երէկ հրաւիրւել էին ազգային առաջնորդարան:

  • «Աւերս» ճարտարագիտական կենտրոնի զեկոյցը Դուլաբ գերեզմանատնում կատարւելիք աշխատանքների մասին
    «Աւերս» ճարտարագիտական կենտրոնի զեկոյցը Դուլաբ գերեզմանատնում կատարւելիք աշխատանքների մասին

    «Աւերս» ճարտարագիտական ու քաղաքաշինութեան խորհրդատւական ճարտարագէտների խումբը նաեւ Թեհրանի քաղաքապետարանի 14-րդ շրջանի քաղաքային վերակառուցման կազմակերպութեան ներկայացուցիչները, ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչների, չորեքշաբթի նոյեմբերի 22-ին այցելել են Դուլաբի գերեզմանատունը:

  • Գերեզմանատան վարչութեան զեկոյցը
    Գերեզմանատան վարչութեան զեկոյցը

    Թեհրանի հայոց թեմի Յարաբերական մարմինը զրոյց է ունեցել Գերեզմանատան վարչութեան ատենապետ՝ Ջանէս Աւետեանի հետ: Ստորեւ, հակիրճ ներկայացնում ենք այդ զրոյցը:

  • ԱՆԴՐԱԴԱՐՁ - Դուլաբի գերեզմանատունը՝ «Բոռնա նիւզ»-ի ոսպնեակից
    ԱՆԴՐԱԴԱՐՁ - Դուլաբի գերեզմանատունը՝ «Բոռնա նիւզ»-ի ոսպնեակից

    Ուրբաթ, հոկտեմբերի 16-ին, իրանական «Շարղ» օրաթերթի եւ «Դասթանէ համշահրի» պարբերաթերթի, ինչպէս նաեւ «Բոռնա», «ԻՌՆԱ», «Միզան», «Իսքա նիւզ» եւ «Երիտասարդ լրագրողների ակումբ»-ի մի խումբ լրագրողներ ու լուսանկարիչներ, «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ եւ Թ. Հ. թեմի Յարաբերական մարմնի համագործակցութեամբ, նաեւ Գերեզմանատների վարչութեան համադրութեամբ, այցելեցին Թեհրանի Դուլաբի գերեզմանատունը:

  • Մի խումբ լուսանկարիչներ՝ «Դուլաբ»-ի գերեզմանատանը
    Մի խումբ լուսանկարիչներ՝ «Դուլաբ»-ի գերեզմանատանը

    Ուրբաթ՝ հոկտեմբերի 9-ին, շուրջ 30 իրանցի լուսանկարիչներ, այցելեցին «Դուլաբ»-ի հայոց գերեզմանատուն եւ լուսանկարեցին շիրմաքարերն ու շրջափակը:
    «Դուլաբ» գերեզմանատունը հայ համայնքի հին ու պատմական արժէք եւ մշակոյթ ներկայացնող շիրմաքարեր ունեցող գերեզմանատունն է եւ ունի մօտաւորապէս 47.000 քառակուսի մետր տարածք: Որոշ շիրմաքարեր յագեցւած են յատուկ նկարազարդումներով եւ եզակի ճարտարապետութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։