Հա

Համայնք

11/12/2019 - 09:50

Հոգեհանգիստ նւիրւած՝ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցին

Կիրակի, թւականիս դեկտեմբերի 8-ին, Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում ս. պատարագից յետոյ կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն, 1988 թւին Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան համար:

Կիրակի, թւականիս դեկտեմբերի 8-ին, Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում ս. պատարագից յետոյ կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն, 1988 թւին Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան համար:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց և այդ առիթով քարոզեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը։

Առաջնորդ Սրբացան Հայրը օրւայ իր քարոզի սկզբում խօսեց աւետարանական եւ մարդկային կեանքի ամենագեղեցիկ առաքինութիւններից մէկի՝ խոնարհութեան մասին նշելով՝ «Երբ մէկը քեզ հարսանիքի կամ խնջոյքի հրաւիրի, սեղանի գլուխը մի՛ նստիր, որովհետեւ կարող է պատահել, որ քեզանից աւելի յարգարժան մէկն էլ հրաւիրւած լինի: Այն ժամանակ քեզ եւ նրան հրաւիրողը կը գայ եւ քեզ կասի. «Տեղդ նրա՛ն տուր»: Եւ դու, խայտառակ լինելով՝ կը նստես ամենավերջին աթոռին: Ընդհակառակը, երբ հրաւիրւես, գնա՛ եւ նստի՛ր վերջին աթոռին, որպէսզի երբ քեզ հրաւիրողը գայ, ասի քեզ. «Բարեկա՛մ, աւելի վե՛ր բարձրացիր»: Այն ժամանակ դու հրաւիրւածների մօտ պատւի արժանացած կը լինես. որովհետեւ ով իր անձը բարձրացնի, պիտի խոնարհւի, իսկ ով իր անձը խոնարհեցնի, պիտի բարձրանայ» (ՂՈՒԿ. ԺԴ 8-11։):

Թեմակալ առաջնորդը իր քարոզի միւս բաժնում շեշտեց, որ «Քրիստոս երկու ճանապարհ է ցոյց տալիս իր հետեւորդներին, մին՝ լայն է ու ընդարձակ, որից մարդ ուզածի պէս կարող է ընթանալ, իսկ երկրորդ՝ անձուկ եւ նեղ ճանապարհ, որը լեցուն է տառապանքով, նեղութիւններով եւ փշով, բայց այդ ճանապարհը նրան կ՛առաջնորդի դէպի յաւիտենական կեանք: Դժւարութիւնները յաղթահարելը առաքինութիւն է եւ արդիւնք՝ ուժեղ կամքի, հաւատքի եւ ինչու չէ նաեւ յանձնառութեան»:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին ասաց՝ «Իրական խոնարհութիւնը կայանում  է նրա մէջ, որ մարդ արարծը գիտակցելով, իր կոչումին կը նտրէ այնպիսի տեղ որտեղ ինքը կարող է հանգիստ նստել եւ դիամցիններին նաեւ որեւէ ձեւով դժւարութիւն չի պատճառէ»:

Բացատրելով 31 տարիներ առաջ պատահած աղետալի երկրաշարժի մասին, որի հետևանքով տասնեակ հազարաւոր անմեղ հայորդիներ զոհ գնացին, շեշտեց՝ «Երբ կը կարդանք մեր ժողովրդի պատմութիւնը, կը տեսնենք, որ դժբախտաբար հայկական  բարձրավանդակը միշտ  երկրաշարժերի ենթակայ զոն է եղել: Մեր մատենագիրները կը յիշեն, որ Դւին, Արտաշատ եւ զանազան քաղաքների մէջ այնքան ուժեղ երկրաշարժեր են եղել, որ քաղաքները ամբողջութեան տակնու վրայ են եղել: Դւինի երկրաշարժի մասին մատենագիրը ասում է  տասնեակ հազարաւոր մարդիկ աւերակների տակ մնացին, բայց հազար փառք Աստծոյ, որ կարողացան յաղթահարեն այդ դժւարութիւնները ու վերականգնեցին, իրենց կեանքը եւ շարունակեցին առաքելութիւնը այս  աշխարհի մէջ»:

«Սա Աստծոյ շնորհն է, Աստծոյ օրհնութիւնն է մեր ժողովրդի համար»,- եզրակացրեց Սրբազան Հայրը:

Հոգեհանգստեան արարողութեան ներակայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները ու հաւատացեալների բազմութիւն:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։