Հա

Համայնք

21/12/2019 - 08:00

Յարգանքի տուրք մատուցեւց հայ նահատակների յիշատակին

Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով՝ երկուշաբթի, դեկտեմբերի 16-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի նախաձեռնութեամբ Նոր Բուրաստան գերեզմանատանը յարգանքի տուրք մատուցւեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների հայ նահատակների յիշատակին:

Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով՝ երկուշաբթի, դեկտեմբերի 16-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի նախաձեռնութեամբ Նոր Բուրաստան գերեզմանատանը յարգանքի տուրք մատուցւեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների հայ նահատակների յիշատակին, որին մասնակցութիւն էին բերել՝ Իրանի Իսլամական հանրապետութեան բանակի շտաբի հանրութեան հետ կապի եւ մշակութային հարցերի տեղակալ՝ հոջաթոլէսլամ Սաիդ Նասիրոլ Էսլամին, Սրբազան պաշտպանութեան արժեքների եւ հրատարակութիւնների  պահպանման կազմակերպութեան նախագահ՝ Գեներալ մայոր Ֆուլադին, Բանակի մասնաւոր ծառայութիւնների զօրամիաւորը, Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային շրջանի իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը, առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը, Թ.Հ.Թ. գերեզմանատան վարչութեան ներկայացուցիչները ու մի շարք հրամանատարներ և պետական ​​պաշտօնեաներ:

Ծրագրի ընթացքում ծաղկեպսակ տեղադրւեց նահատակների յուշարձանի մօտ եւ ծաղիկներ մատուցւեց նահատակների շիրիմներին: Օրւայ ելոյթներում, մեծարելով նահատակների յիշատակը, ջերմ խօսքեր ասւեցին Իրանի կրօնական փոքրամասնութիւնների հասցէին: 

Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային շրջանի իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը օրւայ առիթով իր շնորհակալնքի խօսքը ուղղեց կազմակերպիչ կազմին նշելով, որ իրանահայերը իրենց լաւագոյն երիտասարդների միջոցով պայքարեցին ոչ միայն Իրանի հողային ամբողջականութեան, այլ նաեւ Իրանի քաղաքական անկախութեան, յեղափոխութեան արժեքների եւ Իսլամական հանրապետութեան հիմքերի պահպանման համար, տալով բազում նահատակներ, անձնուրացներ եւ ազատամարտիկներ: Իրանահայութիւնը, նոր սպառնալիքների դէպքում, կը կատարի նոյնը, նոյն տրամադրութեամբ եւ հոգեբանութեամբ:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։