Հա

Համայնք

24/12/2019 - 14:30

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի այցը ազգային առաջնորդարան

Եռօրեայ այցով Իրանում է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանի գլխաւորած պատւիրակութիւնը: Այցի գլխաւոր նպատակը՝ 2011 թւականին համատեղ ստորագրւած փոխըմբռնման յուշագրի գործնականացումն է:

Իրանի եւ Հայաստանի միջեւ զբաղւածութեան ու կրթութեան ոլորտում համագործակցութեան համաձայնագիր է ստորագրւել

 

«Ալիք» - Եռօրեայ այցով Իրանում է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանի գլխաւորած պատւիրակութիւնը: Այցի գլխաւոր նպատակը՝ 2011 թւականին համատեղ ստորագրւած փոխըմբռնման յուշագրի գործնականացումն է: Նախարար Բաթոյեանը արդէն հանդիպել է իրանցի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում նաեւ յուշագիր է ստորագրւել, որը ուղղակիօրէն վերաբերում է տեխնիկական ու մասնագիտական կրթութեան, սոցիալական բարեկեցութեան եւ աշխատանքի ու զբաղւածութեան հարցերի ոլորտում համագործակցութեանը:

Իրանի կօօպերացիայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մոհամմադ Շարիաթմադարին Զարուհի Բաթոյեանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքականութիւնը հարեւան ու տարածաշրջանի երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնումն է»:

Շարիաթմադարին կարեւորել է 2011 թւականին աշխատանքային եւ սոցիալական հարցերի վերաբերեալ փոխըմբռնման յուշագիրը կեանքի կոչելուն ուղղւած Թեհրանի եւ Երեւանի ջանքերը: 

Նշելով, որ երկու երկրի միջեւ համագործակցութեան բազմաթիւ ընդհանուր եզրեր կան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանն ասել է. «Հայաստանը ցանկանում է օգտագործել Իրանի փորձը՝ կապւած խոցելի խաւերի, հաշմանդամների, երեխաների, տարեցների ու կանանց հետ»:

«Իրանի եւ Հայաստանի միջեւ գործողութիւնների համատեղ ծրագրի ստորագրմամբ, երկու երկրների միջեւ յարաբերութիւններն էլ աւելի կընդլայնւեն», յաւելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը:

Նախարար Բաթոյեանը այցի շրջանակներում եղել է նաեւ իրանական Ստարտափ ընկերութիւն (شرکت نوآوران صنعتی), որտեղ ծանօթացել է իրականացւող աշխատանքներին:

 Այսօր առաւօտեան Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանի ուղեկցութեամբ նախարարուհին այցելել է ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ: Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախագահ ճրտգ. Նորայր Արամեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։