Հա

Համայնք

24/12/2019 - 14:50

Հայոց դպրոցների բարեկարգման հարցը քննարկւել է դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Կրթութեան նախարարի հանդիպմանը

Երկուշաբթի, դեկտ. 23-ին, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը հանդիպել է Կրթութեան նախարարին:

«ԱԼԻՔ» - Երկուշաբթի, դեկտ. 23-ին, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը հանդիպել է Կրթութեան նախարարին:

Հանդիպմանը դոկտ. Խանլարեանը նախարարին է փոխանցել իրանահայութեան եւ առհասարակ ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների դպրոցներում առկայ մի շարք դժւարութիւններ, այդ թւում վարչական խնդիրներ:

Դոկտ. Կարէն Խանլարեանը հանդիպման մանրամասնութիւնների մասին «Ալիք»-ին յայտնեց, որ դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը կարեւորւեց այն փաստը, որով այդ դպրոցների շէնքերը գնահատւում են որպէս՝ բարեգործական շինութիւններ, ուստի գտնւում են նախարարութեան յատկացումների ցուցակից դուրս, քանի որ բարերարների միջոցներով կառուցւած դպրոցները ընդգրկւած չեն համապատասխան բիւջէում, ինչի գծով էլ նախարարութիւնը կիրառւում է այլ օրինաչափութիւն:

Պատգամաւորն անդրադառնալով խնդրի նրբութիւններին յաւելեց. «Քանի, որ օրէնքի համաձայն Կրթութեան նախարարութիւնը չի կարող անմիջական միջամտութեամբ՝ յատկացումներ տրամադրել այն դպրոցներին, որոնք բարեգործական միջոցներով են կառուցւել, ապա նախարարի հետ միասին խորհրդակցաբար մտածեցինք խնդրի լուծումը տեսնել պետական միւս օրգանների հետ համագործակցելու մէջ, ինչպիսին քաղաքապետարանն է: Դրանք Կրթութեան նախարարութեան դիմումով կարող են միջամուխ լինել եւ սատարել որոշ նախագծերի իրականացմանը, ինչպիսին դպրոցների շէնքերի բարեկարգումն ու դրանք սէյսմակայուն դարձնելն է»:

Խորհրդարանի կրթութեան յանձնաժողովի անդամը յաւելեց, որ դոկտ. Հաջի-Միրզային դրական մօտեցում ցուցաբերելով բարձրացւած հարցի նկատմամբ կարգադրութիւններ արեց շինարարական աշխատանքների գծով օգնական՝ դոկտ. Ռախշանի-Մեհրիին, ով համադրաբար աշխատելու է Կրթական խորհրդի հետ նկատւող խնդիրների լուծման ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։