Հա

Համայնք

25/12/2019 - 15:20

Կաթողիկէ համայնքը Ս. Ծննդեան տօնը նշեց Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում

Դեկտեմբերի 25-ի լուսաբացին, Հայ Կաթողիկէ համայնքի Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Գերշ. Տ. Սարգիս եպս. Դաւիթեանի ձեռամբ մատուցւեց ս. պատարագ՝ Ս. Ծննդեան տօների առիթով:

«ԱԼԻՔ» - Դեկտեմբերի 25-ի լուսաբացին, Հայ Կաթողիկէ համայնքի Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Գերշ. Տ. Սարգիս եպս. Դաւիթեանի ձեռամբ մատուցւեց ս. պատարագ՝ Ս. Ծննդեան տօների առիթով:

Կրօնական արարողակարգին ներկայ էին Հայ Առաքելական Եկեղեցու քահանայեաց դասից Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը:

Իրանահայ Կաթողիկէ համայնքի ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցած արարողակարգին իր քարոզում հոգեւոր առաջնորդը նշեց, որ այսօր ամէն մարդ պէտք է Յիսուս Քրիստոսի զօրութիւնը փնտրի իր մէջ, որպէսզի ուժ գտնի շարունակելու սիրել իր ժողովրդին ու համամարդկային արժէքները:

Յիշեցնենք, որ Կաթողիկէ համայնքը Յիսուս Քրիստոսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ի լուսաբացին:

Ս. պատարագից յետոյ մաղթանքների համար ներկաները հրաւիրւեցին «Աղաջանեան» սրահ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։