Հա

Համայնք

25/12/2019 - 15:30

Կարէն Խանլարեան. «Գալիք տարւայ պետական բիւջէից հանւած է փոքրամասնութիւններին տրամադրւող յատկացումների բաժինը»

Երէկ, երեքշաբթի, Թեհրանի Սասուն քաղաքամասում իր 55-ամեակը բոլորած «Սիփան» միութիւնում քաղաքամասի բնակիչների հետ դէմ առ դէմ հանդիպմանը, դոկտ. Կարէն Խանլարեանը ներկայացնելով Իրանի քաղաքական ու տնտեսական իրավիճակը, լսարանին փոխանցեց պետական կառոյցների ու քաղաքական այրերի հետ ունեցած հանդիպումների մասին ամփոփ տեղեկութիւններ:

«ԱԼԻՔ» - Երէկ, երեքշաբթի, Թեհրանի Սասուն քաղաքամասում իր 55-ամեակը բոլորած «Սիփան» միութիւնում քաղաքամասի բնակիչների հետ դէմ առ դէմ հանդիպմանը, դոկտ. Կարէն Խանլարեանը ներկայացնելով Իրանի քաղաքական ու տնտեսական իրավիճակը, լսարանին փոխանցեց պետական կառոյցների ու քաղաքական այրերի հետ ունեցած հանդիպումների մասին ամփոփ տեղեկութիւններ:

Հանդիպմանը պատգամաւորը անդրադառնալով մշակւած ու խորհրդարանին յանձնւած գալիք տարւայ պետական բիւջէին նշեց. «Ներկայ կառավարութեան ու նախագահի շրջանը եղել է միակը, որը բիւջէով նախատեսւած փոքրամասնութիւններին սատարելու նպատակներով յատկացումներն իրականացրել է կիսով չափ, կամ նոյնիսկ 40 տոկոսն է տրամադրել, ապա 1399 թւականի բիւջէում ընդհարապէս չի խօսւել այդ յատկացումների մասին: Իհարկէ խորհրդարանում միւս փոքրամասնութիւնների պատգամաւորների հետ միասին փորձում ենք հարցը կարգաւորել...»:

Պատգամաւորի ցանկութեամբ հանդիպումը ընթացաւ հարց-պատասխանի տեսքով, որտեղ շօշափւեց «Րաֆֆի» համալիրի հողատարածքի, Իրան-Հայաստան եւ Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում, արդէն իսկ նկատելի, խախտւած հաւասարակշռութեանը, հայոց դպրոցների շէնքերի ամրապնդման ու սէյսմակայուն դարձնելու հետ կապւած հարցերի շուրջ հանդիպումներին, եւ համայնքին յուզող մի շարք այլ հարցերի:

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը վերջում, իր ձեւակերպմամբ, «Հանդիպումը փակենք լաւ լուրով» նշեց, որ յաջողւել է դատաիրաւական մարմինների եւ յարակից կառոյցների հետ համաձայնութեան գալ՝ դատարան դիմած իրանահայերին անվճար տրամադրելու դատապաշտպան, որի համար հայցւորը կամ պատասխանողը ազատւած կը լինի մատուցւած ծառայութեան դիմաց ծանր գումարներ վճարելուց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։