Հա

Համայնք

29/12/2019 - 12:20

Կրթութեան նախարարը՝ «Արաքս» դպրոցում

Այսօր՝ կիրակի, դեկտեմբերի 28-ին Իրանի Կրթութեան նախարար Մոհսէն Հաջի Միրզային Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների նախաշեմին անակնկալ այց է կատարել հայոց ազգային «Արաքս» դպրոց:

«alikonline.ir» - Այսօր՝ կիրակի, դեկտեմբերի 29-ին Իրանի Կրթութեան նախարար Մոհսէն Հաջի Միրզային Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների նախաշեմին անակնկալ այց է կատարել հայոց ազգային «Արաքս» դպրոց: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախարարը իր այցի ժամանակ հանդիպել է դպրոցի աշխատակազմի եւ աշակերտների հետ: Նա իր երախտագիտութիւնն է յայտնել տեսուչին, ուսուցիչներին եւ դպրոցի անձնակազմին իրենց գործադրած ջանքերի համար, այնուհետեւ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ իր շնորհաւորական խօսքն է ուղղել բոլոր ներկաներին:

Նախարարն անդրադառնալով ուրիշ դպրոցների համեմատ հայկական դպրոցների թւի պակասի փաստին, այն չի դիտարկել որպէս խաթարող գործօն հայկական դպրոցների զարգացման եւ պետութեան կողմից դրանց հաւասար հնարաւորութիւնների ապահովման գործում:

Նա յստակեցրել է. «Հայկական դպրոցներում աշակերտների թիւը, ուրիշ կրթական ինստիտուտների համեմատ աւելի պակաս է, սակայն, հայկական դպրոցներին շարունակական կարգով տրամադրւում է, ուրիշ կրթական համակարգերին եւ թւին համաչափ պաշտօնեաներ եւ հաւասար հնարաւորութիւններ»:

Մոհսէն Հաջի Միրզայիին խօսնքն ուղղելով աշակերտներին նկատել է, որ  դպրոցում անցկացւած օրերն, որոշիչ եւ բարձր ազդեցութիւն ունի Իրանի ապագայ զարգացման եւ բարգաւաճման գործում:

Նա աշակերտների ամենատարբեր ոլորտներում բազմակողմ զարգացման յոյս է յայտել, միաժամանակ կարեւորել ուսուցիչների եւ դպրոցների աշխատակազմի առանցքային դերը դրա ապահովման հարցում:

Նշենք, որ նախարարը իր այցի շրջանակում ներկայ է գտնւել «Արաքս» դպրոցի աշակերտների քննութեան սրահում եւ նրանց մաղթել յաջողութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։