Հա

Համայնք

31/12/2019 - 11:20

Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի գերատեսչի հանդիպումը Թեհրանի հայոց թեմի առաջնորդի հետ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով երէկ դեկտ. 30-ի առաւօտեան, Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի գերատեսուչ Աբդոլռեզա Ֆուլադւանդը եւ յարակից բաժինների պատասխանատուներ այցելելով ազգային առաջնորդարան, հանդիպում ունեցան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով երէկ դեկտ. 30-ի առաւօտեան, Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի գերատեսուչ Աբդոլռեզա Ֆուլադւանդը եւ յարակից բաժինների պատասխանատուներ այցելելով ազգային առաջնորդարան, հանդիպում ունեցան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ: Հանդիպմանը ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ «Թովմասեան-Թունեան», «Արաքս» եւ «Գոհար» դպրոցների տեսուչները:

Սրբազան Հայրը ողջունելով հիւրերին կարեւորեց Նոր տարւայ հետ միասին մարդկային ոգու վերանորոգման անհրաժեշտութիւնը եւ նման երկխօսութիւններ կարեւոր քայլ բնութագրեց մտքերի փոխանակման եւ դժւարութիւնների կարգաւորման առումով: Թեմակալ առաջնորդը գնահատեց Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան, գերատեսչութեան եւ մի խօսքով կրթական համակարգի համագործակցութիւնը հայոց դպրոցների հետ եւ անդրադարձաւ 8-րդ շրջանում մի շարք դժւարութիւնների վերաբերեալ, յոյս յայտնելով, որ շուտով կարգաւորւեն բոլոր դժւարութիւնները:

Հանդիպմանը, Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի գերատեսուչ Աբդոլռեզա Ֆուլադւանդը  գնահատանքով անդրադարձաւ իրանահայերի մասին, որոնք դարեր Իրանի վերելքի համար չեն խնայել ոչինչ եւ անհրաժեշտ համարեց կիրթ եւ լաւ սերունդի դաստիարակման անհրաժեշտութիւնը Իրանի վերելքի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։