Հա

Համայնք

05/01/2020 - 22:40

Իրանը հրաժարւեց Միջուկային Գործարքի բոլոր պարտաւորութիւններից

Իրանն այսօր որոշում է կայացրել Միջուկային համապարփակ համաձայնագրով իր ստանձնած պարտաւորութիւնների կրճատման վերջին` հինգերորդ քայլի մասին:

«alikonline.ir» - Իրանն այսօր որոշում է կայացրել Միջուկային համապարփակ համաձայնագրով իր ստանձնած պարտաւորութիւնների կրճատման վերջին` հինգերորդ քայլի մասին: 

Կառավարութեան հրապարակած պաշտօնական հաղորդագրութիւնում նշւած է, որ Իրանը հրաժարւում է իր ստանձնած բոլոր պարտաւորութիւններից, այդ թւում ուրանի հարստացման ծաւալի սահմանափակումից, հարստացման տոկոսի ստանձնումից, գիտահետազօտական աշխատանքների եւ սանտրիֆիւգների թւի սահմանափակումից:

Հաղորդագրութեան մէջ նշւած է, որ այսուհետ Իրանի Միջուկային բոլոր գործողութիւնները բացառապէս համապատասխանել են երկրի պահանջներին, սակայն Իրանը շարունակելու է համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ: 

Իրանը նշել է, որ պատրաստ է վերականգնել իր պարտաւորութիւնները, եթէ գործարքի միւս կողմերն լիարժէքօրէն կատարեն իրենց ստանձնած պարտաւորութիւնները: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։