Հա

Համայնք

09/01/2020 - 08:20

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը ազգային առաջնորդարանում

2019 թւականի դեկտեմբերի 31-ին Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայաստանում Իրանի Իսլ. Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Աբբաս Բադախշան Զոհուրին եւ արտգործնախարարութեան յարակից բաժնի պատասխանատուներին:

2019 թւականի դեկտեմբերի 31-ին Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայաստանում Իրանի Իսլ. Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Աբբաս Բադախշան Զոհուրին եւ արտգործնախարարութեան յարակից բաժնի պատասխանատուներին:

Հանդիպմանը ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ պրն. Սուրիկ Աբնուսեանը եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը:

Սրբազան Հայրը նախ շնորհաւորեց դեսպանին իր նոր պաշտօնի կապակցութեամբ եւ գնահատեց ու կարեւորեց Հայաստանում Իրանի դեսպանատան հետ յարաբերութիւնը: Թեմակալ առաջնորդը անդրադարձաւ հայ-իրանական հազարամեայ վաղեմիութեան պատմութեանը, թէ' որպէս Իրան-Հայաստան եւ թէ' որպէս իրանահայ համայնք:

Սրբազան Հայրը անդրադարձաւ մի շարք խնդիրների, իշարս Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ կաթողիկոսարանների դրւածքներին, բացատրութիւններ փոխանցելով այդ մասին եւ ընդգծեց որ Իրան-Հայաստան բարւօք յարաբերութիւնները ազդում է տարածաշրջանի խաղաղութեան ամրապնդմանը:

Հանդիպմանը արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին գնահատելով Սրբազան Հօր անհատականութիւնը եւ կարեւորութեամբ անդրադարձաւ Իրան պատմութեան ընթացքում իրանահայութեան դրական դերը, ի մասնաւորի Իսլ. յեղափոխութեան յաղթանակից յետոյ: Դեսպանը նաեւ կարեւորութեամբ անդրադարձաւ միջազգային շրջանակներում Իրանի նկատմամբ Հայաստանի դրական դերը: Նա նաեւ անդրադարձաւ կրօնների համընդհանրութիւններին հիմնւելով երկխօսութեան կարեւոր դերը ժողովուրդների խաղաղ գոյակցութեան առումով: Նա նաեւ կարեւորեց Իրանում զանազան կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութիւնը եւ փոխադրձ կապերը: Դեսպանը կարեւորեց Իրանի սահմանային նահանգների դերը երկու երկրների յարաբերութիւնների սերտացման հարցով:

Հանդիպմանը Թեմական խորհրդի ատենապետը գնահատելով դեսպանի դրական եւ կառուցողական տեսակետները, յոյս յայտնեց որ այդ տեսակէտները աւելի նպաստեն Իրան-Հայաստան բարի դրացիական յարաբերութիւններին եւ համագործակցութիւններին եւ երկու երկրների ջերմ յարաբերութիւնը օրինակելի համարեց տարածաշրջանի առումով եւ ընդգծեց որպէս իրանցիներ եւ իրանահայեր պատրաստ ենք նպաստելու յարաբերութիւնների բարելաւմանը:

«ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչը գնահատեց Իրանի պետական այրերի ջերմ վերաբերմունքը իրանահայ համայնքի կապակցութեամբ, որոնք յատկապէս դրսեւորւել են Ամանորի սեմին պետական այրերի այցերով եւ ընդգծեց, որ Իրանի առումով համայն հայութեան ռազմավարական հայեացքը շատ դրական է եւ բարեկամական եւ գնահատւում է Իրան-Հայաստան յարաբերութիւնը եւ յոյժ կարեւորում են Իրանի տարածքային ամբողջականութիւնը: Նա նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ ինչքանով բարելաււի Իրան-Հայաստան սահմանամերձ նահանգների յարաբերութիւննրեը, դա կը նպաստի երկու երկրների յարաբերութիւններին եւ այդ հարցով նաեւ կարեւորեց իրանահայ համայնքի, ի մասնաւորի արեւելեան եւ արեւմտեան Ատրպատականի հայկական համայնքի կարգավիճակը:

 

Ազգային առաջնորհարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Շնորհաւորական գիր՝ հոգեւոր առաջնորդին եւ պետական այրերին Ֆեթր տօնի առիթով
    Շնորհաւորական գիր՝ հոգեւոր առաջնորդին եւ պետական այրերին Ֆեթր տօնի առիթով

    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն Իսլամական Ֆեթր տօնի առիթով յանուն Թեհրանի հայոց թեմի ողջ ժողովականութեան եւ ժողովրդին շնորհաւորական գրեր յղեց Յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին, Հանրապետութեան նախագահին, Օրէնսդիր եւ Դատական կառոյցների նախագահներին, պատկան նախարարներին եւ պետական այրերին։

  • Ազգի եւ եկեղեցու խոնարհ սպասաւոր՝ Հայկ Պոսթանեանի յիշատակին
    Ազգի եւ եկեղեցու խոնարհ սպասաւոր՝ Հայկ Պոսթանեանի յիշատակին

    Սրտի դառն կսկիծով՝ իմացայ իմ շատ սիրելի, թանկագին հարազատի՝ Հայկ Պոսթանեանի մահը, որ տեղի ունեցաւ 12 մայիս 2020-ին իր երկրաւոր կեանքի վերջին բնակավայր՝ Լոս Անջելէսում, խոր սուգի մատնելով իր նոյնքան սիրելի տիկինը՝ Սոնան, զաւակները՝ Անին, Զոհրապն ու Մարալը, թոռնիկներն ու հարազատները։

  • Երեք ամիս դադարից յետոյ Սուրբ Սարգիս եկեղեցում, մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ
    Երեք ամիս դադարից յետոյ Սուրբ Սարգիս եկեղեցում, մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ

    Կիրակի, 17 մայիս 2020 թւականի առաւօտեան, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, Սուրբ Սարգիս մայր եկեղեցում, ձեռամբ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի, ու մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ երգեցիկ խմբի, մատուցւեց յետ կարանտինեան շրջանի, առաջին սուրբ եւ անմահ պատարագ, որը ինստագրամի եւ այլ սոսցանցերի միջոցով, ուղիղ եթերով ընծայւեց գաղութիս հաւատացեալների ուշադրութեան։

  • Պիտի յաղթենք
    Պիտի յաղթենք

    Անկանխատեսելի արագութեամբ փոխւող աշխարհի դէմ յանդիման կանգնած այսօրւայ մարդը, քաղաքացին ինքն իրեն ահաբեկւած է զգում։ 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի առաջին երկու տասնամեակների աշխարհը, մարդկութիւնը վկաները եղան աներեւակայելի դէպքերի։ Սովետ միութեան անսպասելի արագութեամբ փլուզումը, նրա հետեւող ազգամիջեան կռիւներն ու նոր աշխարհահայեացքների, գաղափարախօսութիւնների յայտնութիւնը, աւելի ճիշդ վերայայտնութիւնը, մարդկութիւնը մեծ անորոշութեան առաջ է դնում ծնունդ տալով նոր երկրների։

  • Դեսպան Զոհուրին ՀՀ ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանութեանը վերաբերող հարցեր
    Դեսպան Զոհուրին ՀՀ ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանութեանը վերաբերող հարցեր

    Մայիսի 5-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպել է ՀՀ Բարձրագոյն դատական խորհրդի նախագահ Ռուբէն Վարդազարեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։