Հա

Համայնք

12/01/2020 - 09:50

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչները այցելեցին Սրբազան Հօրը

Հինգշաբթի, յունւարի 9-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան անդամներին:

Հինգշաբթի, յունւարի 9-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան նախագահ՝ պրն. Հարմիկ Զովէլեանին, նոյն վարչութեան փոխ նախագահ՝ Ալէքս Կարապետեանին եւ Մարզական միութեան նախագահ՝ Հարմիկ Սարգսեանին:

Անդամները եկել էին Սրբազան Հօրը շնորհաւորելու տօնական օրերի առիթով եւ նրան  հրաւիրելու Հ.Մ.Ա.Կ.-ի Համադպրոցական խաղերի բացման հադնիսութեանը, որը տեղի է ունենալու թւականիս յունւարի 15-ին:

Սրբազան Հայրը գնահատեց կազմի անդամներին. հանդիպումը առիթ եղաւ խօսելու «Արարատ» կազմակերպութեան գործունէութեան ինչպէս նաեւ տնտեսական որոշ դժւարութիւնների եւ այլ հարցերի մասին:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։