Հա

Համայնք

12/01/2020 - 10:20

Մեռելոցի պատարագ Նոր Բուրաստանում

Երկեքշաբթի յունւարի 7-ի առաւօտեան, Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում տեղի ունեցաւ Ս. Ծննդեան տօնին յաջորդող մեռելոցի պատարագը: Պատարագը մատուցեց Տ. Պարոյր վրդ. Շերնեզեանը: Պատարագի աւարտին մատուռի մուտքի մօտ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն:

Մեր եկեղեցու կանոնների համաձայն տարւայ ընթացքում հինգ մեծ տօներ՝ Տիրոջ Սուրբ Ծննդեան, Յարութեան, Պայծառակերպութեան, Սուրբ Աստւածածնի վերափոխման եւ Խաչվերացի յաջորդ օրը նւիրւել է ննջեցեալների յիշատակին եւ մատուցւում է ս.  պատարագ ու կատարւում է հոգեհանգստեան արարողութիւն:

Առ այդ, թւականիս երկեքշաբթի յունւարի 7-ի առաւօտեան, Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում տեղի ունեցաւ Ս. Ծննդեան տօնին յաջորդող մեռելոցի պատարագը: Պատարագը մատուցեց Տ. Պարոյր վրդ. Շերնեզեանը: Պատարագի աւարտին մատուռի մուտքի մօտ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն:

Եկեղեցական արարողութիւններին ներկայ էին արժանապատիւ քահանայ հայրերը, Թեմական խորհրդի ներկայացուցիցչները, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի անդամները ու բարեպաշտները:

Այնուհետեւ սովորութեան համաձայն, Տ. Պարոյր վրդ. Շերնեզեանը, հոգեւոր հայրերի ու աշխարհական անձանց ընկերակցութեամբ այցելեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում նահատակւած հայորդիների հաւաքական դամբարան եւ Թեհրան-Երեւան օդային չւերթի աւիավթարի դառն արկածի ընթացքում զոհւածների դամբարան, կատարելով մասնաւոր աղօթք նրանց հոգիների հանգստութեան համար:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Մեռելոցի պատարագ Նոր Բուրաստանում
    Մեռելոցի պատարագ Նոր Բուրաստանում

    Թւականիս երկուշաբթի, 7 յունւարի առաւօտեան, Թեհրանի Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց Մեռելոցի պատարագը ձեռամբ՝ հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանի:

  • Մեռելոցի պատարագ Նոր Բուրաստանում
    Մեռելոցի պատարագ Նոր Բուրաստանում

    Թւականիս կիրակի, 7 յունւարի առաւօտեան ժամը 9:30-ին Թեհրանի Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց մեռելոցի պատարագը ձեռամբ՝ հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանի։

  • 2017 թւականի Ս. Յարութեան տօնի յաջորդող Մեռելոցի պատարագ՝ Նոր Բուրաստանում
    2017 թւականի Ս. Յարութեան տօնի յաջորդող Մեռելոցի պատարագ՝ Նոր Բուրաստանում

    Ապրիլի 17-ի առաւօտեան Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում տեղի ունեցաւ Մեռելոցի պատարագ: Պատարագը մատուցեց հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեան:

  • 2016 թւականի Ս. Յարութեան տօնին յաջորդող մեռելոցի պատարագ՝ Նոր Բուրաստանում
    2016 թւականի Ս. Յարութեան տօնին յաջորդող մեռելոցի պատարագ՝ Նոր Բուրաստանում

    Մեր եկեղեցու հայրերը տարւայ ընթացքում տաղաւար կոչւած հինգ մեծ տօների յաջորդող օրը նւիրել ու յատկացրել են մեզանից ֆիզիկապէս բաժանւած ննջեցեալների հոգիների յիշատակման, նրանց համար աղօթք բարձրացնելու, Աստծու ողորմութիւնը հայցելու, նրանց փրկութեան համար պատարագ մատուցելու եւ հոգեհանգստեան պաշտօն կատարելու եւ ողորմած Աստծուց նրանց հոգիների համար յաւիտենական հանգիստ եւ խաղաղութիւն խնդրելու:

  • ԱԿՆԱՐԿ - Նոր Բուրաստան գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռ
    ԱԿՆԱՐԿ - Նոր Բուրաստան գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռ

    Ըստ եկեղեցական տօնացոյցի՝ դեկտեմբերի 26-ին յիշատակն է Ս. Ստեփանոս սարկաւագի նահատակութեան: Այդ օրը Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռի անւանակոչութեան տօնն է նաեւ: Առիթը պատեհ համարելով՝ ներկայացնում ենք Ս. Ստեփանոս մատուռի պատմականը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։