Հա

Համայնք

13/01/2020 - 12:00

Ամանորեան եւ Ս. Ծննդեան տօների առիթով այցելութիւն՝ Սրբազան Հօրը

Շաբաթ, 11 յունւարի 2020 թ.-ին՝ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում հիւրընկալեց դոկտ. Շաւարշ Յովասափեանին եւ գաղութիս ազգային եւ գործարար ճարտարագէտ՝ Վարուժան Առաքելեանին:

Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօնների այցելութիւնների շարանում, շաբաթ, 11 յունւարի 2020 թ.-ին՝ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում հիւրընկալեց դոկտ. Շաւարշ Յովասափեանին եւ գաղութիս ազգային եւ գործարար ճարտարագէտ՝ Վարուժան Առաքելեանին:

Դոկտ. Յովասափեանը նախկին արաքահայ-թեհրանահայ գերմանիայի ազգային հասարակական կեանքում մեծ դերակատարութիւն է ունեցել:

Ճրտգ. Վարուժան Առաքելեանը գաղութիս յայտնի մտաւորական ազգային եկեղեցական կեանքի մէջ մեծ ներդրում ունեցող եւ յատկապէս Ս. Թադէի վանքի Սուրբ Ստեփանոսի տաճարի ու Ծործորի եկեղեցու նորոգութեան եւ տեղափոխման մէջ անփոխարինելի դեր է ունեցել:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։