Հա

Համայնք

13/01/2020 - 12:10

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անդամները այցելեցին Սրբազան Հօրը

Շաբաթ,  11 յունւարի 2020 թ.-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անդամներին եւ Թեմական խորհրդի փոխատենապետ եւ խորհրդի հետ կապ՝ Արա Շահվերդեանին:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Կրթական խորհրդի գրասենեակի պաշտօնեաները: Կազմի անդամները եկած էին Սրբազան Հօրը շնորհաւորելու Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան  տօները:

Խորհրդի նախագահ՝ պրն. Ալֆրէդ Կարապետեանը նախ ներկայացրեց խորհրդի կազմի անդամներին եւ իրենց բարեմաղթանքները փոխանցեց թեմակալ առաջնորդին:

Սրբազան Հայրը գնահատեց կազմի անդամների աշխատանքը եւ կրթական ոլորտի յատուկ, որոշ թելադրանքներ եւ ուղղութիւններ փոխանցեց, յաւելելով, որ կրթական խորհրդի գործը շատ զգայուն աշխատանք է որովհետեւ այն կապւած է սերունդների դաստիարակութեան հետ:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։