Հա

Համայնք

14/01/2020 - 11:30

Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանը՝ այցելեց Սրբազան Հօրը

Երէկ՝ յունւարի 13-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում հիւրընկալեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին։

Դեսպանը՝ Հայաստանից վերադառնալուց յետոյ եկած էր այցելելու Սրբազանին, տօնական օրերի առիթով իր բարեմաղթանքները փոխանցելու եւ հետաքրքրւելու Սրբազան Հօր առողջութեամբ: Հանդիպումը առիթ եղաւ խօսելու վերջին օրերի զարգացումների շուրջ եւ Հայաստանի ու սփիւռքի բարւոք յարաբերութիւնների մասին:

Ազգային առաջնորհարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։