Հա

Համայնք

15/01/2020 - 09:30

Ամանորի եւ Ս. Ծննդեան շնորհաւորական այց՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդին եւ ազգային իշխանութեանը

Ամանորի, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով՝ չորեքշաբթի 8 յունւարի 2020 թ.-ին Թեհրանի ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի տնօրէն՝ դոկտ. Նազարեանը եւ յարակից բաժինների պատասխանատուներ նաեւ «Արաքս» եւ «Գոհար» դպրոցների հայ տեսուչները այցելցին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

Ամանորի, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով՝ չորեքշաբթի 8 յունւարի 2020 թ.-ին Թեհրանի ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի տնօրէն՝ դոկտ. Նազարեանը եւ յարակից բաժինների պատասխանատուներ նաեւ «Արաքս» եւ «Գոհար» դպրոցների հայ տեսուչները այցելցին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

Հանդիպմանը, որին ներկայ էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտ. Նորայր Արամեանը եւ Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Ալֆրէդ Կարապետեանը, Սրբազան Հայրը նախ վշտակցեց գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութիւնը եւ ընդգծեց. «Մեր տարածաշրջանում ցաւալի դէպքեր են իրականանում, որի գլխաւոր պատճառներից են մարդկանց մէջ մեծամտութիւնը, փառամոլութիւնը եւ շահամոլութիւնն է որը հասել է ծայրահեղութեան»: Սրբազան հայրը ընդգծեց, որ Յիսուս Քրիստոսի ծնունդը մեզ համար խաղաղութեան վերահաստատումն է եւ նշեց. «Խաղաղութեամբ է, որ ամէն մէկը պիտի կարողանայ իր գործը կատարել:

Այս երկրի վրայ ամենակարեւոր, զգայուն եւ նւիրական աշխատանքներից մէկը կրթական գործին ու նոր սերնդին դաստիարակելու աշխատանքն է եւ դուք այդ պարտականութեան վրայ էք եւ շատ ուրախ ենք, որ ձեր նման ազնիւ եւ բարի մարդիկ են այս գործի վրայ»:

Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ գլխաւոր տնօրէնի դրական դերը հայկական դպրոցների հարցով:

Հանդիպման ընթացքում, գլխաւոր տնօրէնը նախ շնորհաւորեց Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը եւ Ամանորը, ապա անդրադարձաւ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեանը եւ այդ հարցով ԱՄՆ-ի խուլիգանութեանը, դատապարտելով այն: Նա կարեւորելով ուսումնադաստիարակչութեան նախարարութեան առաքելութեանը նոր սերնդին դաստիարակելու առումով, գնահատանքով արտայայտւեց հայոց դպրոցների մասին:

Վերջում Կրթական խորհրդի ներկայացուցիչները արծարծեցին մի շարք հարցեր կապւած դպրոցներին յոյս յայտնելով, որ դժւարութիւնները կարգաւորւեն փոխհասկացութեամբ եւ համագործակցութեամբ:

 

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։