Հա

Համայնք

13/01/2020 - 11:50

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով պետական այրերի այցը՝ Ս. Թարգմանչաց եկեղեցի

Հանդիպման ընթացքում հիւրերը մասնակցեցին եկեղեցական արարողութեանը եւ ապա ծաղիկ մատուցելով Սրբոց Թարգմանչաց եկեղեցու յուշարձանի առջեւ, յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Հանդիպմանը փոխանակւեցին յուշանւէրներ։

Չորեքշաբթի, 1 յունւարի 2020 թ.-ին Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ եւ քաղխորհրդի սոցիալական եւ մշակութային յանձնաժողովի խօսնակ՝ պրն. Բաշիր Հոջաթ Նազարին, Թեհրանի քաղաքապետարանի 8-րդ շրջանի քաղաքապետուհի՝ տկն. Էսթեղամաթին, Թեհրանի քաղաքապետարանի կրօնական հարցերով զբաղւող կենտրոնի պետ՝ հոջ. Ջաւադ Սադեղզադէն, քաղաքապետարանի անձնուրացների հարցեով զբաղւող ընդանուր պետ՝ պրն. Ջալալին եւ Թեհրանի քաղաքապետարանի սոցիալական եւ մշակութային հարցերի տեղակալ՝ պրն. Ամիր Աբադին այցելեցին Ս. Թարգմանչաց եկեղեցի որտեղ նրանց դիմաւորեցին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամներ՝ պրն. Հայկազ Շիրւանեանը եւ Աշոտ Սինանին, արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանը եւ եկեղեցու խորհրդի անդամները։

Հանդիպման ընթացքում հիւրերը մասնակցեցին եկեղեցական արարողութեանը եւ ապա ծաղիկ մատուցելով Սրբոց Թարգմանչաց եկեղեցու յուշարձանի առջեւ, յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Հանդիպմանը փոխանակւեցին յուշանւէրներ։

Այցելութեան աւարտին հիւրերը նաեւ այցելեցին նահատա Վարդան Աղախանեանի բնակարան, տօնական օրերի առիթով իրենց բարեմաղթանքները փոխանցելու ընտանիքի անդամներին:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ամանորեայ միջոցառումը մէկ ակնթարթում
    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ամանորեայ միջոցառումը մէկ ակնթարթում

    Չորեքշաբթի, յունւարի 22-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Հ.Բ.Ը. միութեան յարկի ներքոյ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն: Անմիջապէս Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօներից յետոյ Կրթական խորհուրդը կազմակերպւում է արդէն աւանդոյթ դարձած միջոցառում, որով առիթ է ստեղծում մէկ անգամ եւս հնարաւորութիւն ընձեռնւի շնորհաւորելու միմեանց, Նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով:

  • Շահինշահրի պետական բարձրաստիճան  պաշտօնատարների այցը Սպահանի հայոց թեմի պատասխանատուներին՝ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով
    Շահինշահրի պետական բարձրաստիճան պաշտօնատարների այցը Սպահանի հայոց թեմի պատասխանատուներին՝ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով

    Շաբաթ՝ 2020 թւականի յունւարի 18-ի առաւօտեան, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Հաշեմին, գաւառապետ պրն. Թաջմիրին, Քաղխորհրդի նախագահ պրն. Ջաքանգիրին ու միւս անդամները եւ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնատարները, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով  քաղաքավարական այցելութեամբ ներկայացան Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան կենտրոնատեղի՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներին։

  • Սպահան նահանգի ոստիկանութեան գլխաւոր հրամանատար եւ նրան ուղեկցող պատւիրակութեան Ամանորի եւ Ս. Ծննդեան այցը Ս. Ա. վանք
    Սպահան նահանգի ոստիկանութեան գլխաւոր հրամանատար եւ նրան ուղեկցող պատւիրակութեան Ամանորի եւ Ս. Ծննդեան այցը Ս. Ա. վանք

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, չորեքշաբթի՝ 15 յունւար 2020 թւականի առաւօտեան, Ս. Ա. վանք այցելեցին Սպահան նահանգի ոստիկանութեան գլխաւոր հրամանատար Մաասում Բէյգին, Սպահան քաղաքի ոստիկանապետ՝ գնդապետ Խոդադուսթը, Սպահանի 5-րդ շրջանի ոստիկանապետ՝ գնդապետ Նադերին եւ ուրիշներ:

  • Սպահանի նահանգապետի Ամանորի եւ Ս. Ծննդեան շնորհաւորանքի այցը՝ Ս. Ա. վանք
    Սպահանի նահանգապետի Ամանորի եւ Ս. Ծննդեան շնորհաւորանքի այցը՝ Ս. Ա. վանք

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, երեքշաբթի՝ 14 յունւար 2020 թւականի առաւօտեան, Սպահանի նահանգապետը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը այցելեց Ս. Ա. վանք, ուր հանդիպեց ազգային իշխանութեան ներկայացուցիչների հետ՝ գլխաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի:

  • Ամանորի առթիւ միջոցառում՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերնոցի յարկի տակ
    Ամանորի առթիւ միջոցառում՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերնոցի յարկի տակ

    Ծերնոցը կառավարող Նոր Ջուղայի Հայ Կանանց գթութեան միութեան վարչութեան նախաձեռնութեամբ 2020 թւականի Ամանորի առթիւ յունւարի 8-ի երեկոյեան, տօնական միջոցառում տեղի ունեցաւ, մասնակցութեամբ միութեան անդամուհիների եւ ծերանոցի բնակիչների ու աշխատակազմի։ Ծրագրին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզի աւագ խմբկի՝ Դեղինի, սաներն ու դպրոցի պատասխանատուները, ովքեր տօնի առթիւ տեսակցութեան էին եկել այս հագստի տան բնակիչներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։