Հա

Համայնք

16/01/2020 - 13:30

44-րդ Համադպրոցական խաղերի ջահը վառեց թենիսի Ասիայի ախոյեանը

44 անընդմէջ տարիներ է ինչ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութիւնը նախաձեռնում է Համադպրոցական խաղերը: Մարզական խաղեր, որի նպատակն է մատաղ սերնդին խրախուսել զբաղւել մարզանքով:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - 44 անընդմէջ տարիներ է ինչ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութիւնը նախաձեռնում է Համադպրոցական խաղերը: Մարզական խաղեր, որի նպատակն է մատաղ սերնդին խրախուսել զբաղւել մարզանքով: 

Երէկ յունւարի 15-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում գեղարւեստական-մարզական ցոյցերով եւ մասնակից դպրոցների աշակերտ-աշակերտուհիների շքերթով ջահի վառւելով, գեղարւեստական յայտագրով եւ ելոյթներով մեկնարկեց խաղերի բացման հանդիսութիւնը: Օրւայ ջահը, որը օրհնւեց Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ, վառեց թենիսի Ասիայի ախոյեան Արգին Թարինեանը:

Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան կազմակերպութեան Մարզական միութեան նախագահ Հարմիկ Սարգսեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը, իսկ եզրափակիչ խօսքով Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Հանդիսութիւնը զուգորդւած էր հրավառութեամբ եւ գեղարւեստական կատարումներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։