Հա

Համայնք

20/01/2020 - 09:20

Սրբոց Վարդանանց եկեղեցու վերանորոգւած սրահի բացման հանդիսութիւն

Կիրակի, 12 յունւարի 2020 թ.-ի երեկոյեան, հովանաւարութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կատարւեց Սրբոց Վարդանանց եկեղեցու վերանորոգւած սրահի բացման հանդիսութիւնը:

Կիրակի, 12 յունւարի 2020 թ.-ի երեկոյեան, հովանաւարութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կատարւեց Սրբոց Վարդանանց եկեղեցու վերանորոգւած սրահի բացման հանդիսութիւնը:

Ձեռնարկին ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Պատգամաւորական ժողովի դիւանի, քոյր միութիւնների, եկեղեցու շրջանի պատգամաւորների ներկայացուցիչները եւ մի շարք բարերարներ:

Սկզբում Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ կատարւեց սրահի բացումը, Սրբազան Հօրը ընկերակցում էր Իրանի Հայ Արհեստաւորների միութեան նախագահը եւ միասնաբար կտրեցին սրահի բացման կարմիր ժապաւէնը:

Հիւրերի մուտք գործելուց անմիջապէս յետոյ ջութակի կատարումով հանդէս եկաւ Դանիէլ Քեշիշ-Դանիէլեանը ու ներկայացրեց «Կռունկ»-ը:

Հաղորդավար պրն. Հայրիկ Աղանեանը համառօտ զեկոյց ներկայացրեց եկեղեցու խորհրդի գործունէութեան եւ սրահի վերանորոգման աշխատանքների մասին:

Հաղորդավարը եկեղեցու խորհրդի անունից շնորհակալութիւն յայտնեց՝ թեմակալ առաջնորդին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, Ի. Հ. Արհեստաւորների միութեան, «Վան-Վասպուրական» պատմական հարցերի կենտրոնին եւ բարերար տկն. Սեդա Կուկունեանին, որոնց աջակցութեան եւ ներդրման շնորհիւ իրականացւեց եւ գործադրւեց սրահի վերանորոգման նախագիծը նաեւ ընթերցւեց բոլոր նւիրատուների անւանացանկը, որոնք իրենց լուման էին բերել սրահի գոյքերի գնման գործընթացում:

Այնուհետեւ ջութակահար Դանիէլ Քեշիշ-Դանիէլեանի կատարմամբ ներկայացւեց «Վիվալդի», օրդ. Նոռա Շահիջանեանը համերգ ունեցաւ «Աւէ Մարիա»-ով, օրդ. Մինէ Վարդանեանը ֆլէյտայով նւագեց Կոմիտասի «Շողեր»-ը եւ Բեթհովէնի ստեղծագործութիւններից:

Օրւայ առիթով՝ Սրբազան Հայրը իր հայրական խօսքն ուղղեց ներկայներին եւ օրհնեց խորհրդի միջոցով պատրաստւած սեղանը ու բարերարների կողմից կատարւեց նւիրատւութիւններ:

Ծրագրի աւարտին Ս. Վարդանանց եկեղեցու խորհրդի քարտուղարուհի՝ տկն. Ալենուշ Բաղդասարեանը խորհրդի կողմից շնորհակալութեամբ արտայայտւեց, ազգայինների եւ բարերարների անվերապահ աջակցութիւնների համար:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։